Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/642

Այս էջը հաստատված է

հետ տպված է մերթ գծիկով, մերթ առանց գծիկ, պահպանել ենք առանց գծիկի (մուգ դեղին) ձևերը (ըստ տերմինաբանական կոմիտեի նոր հրահանգի) և մյուսներն այդ կերպ ուղղել։ Զգուշ ձևը դարձրել ենք զգույշ, վեղարը փրփռում էր-ը ուղղել ենք՝ վեղարը փռփռում էր, այլ դեպքերում դեռ ևս-ը դարձրել ենք դեռևս, այլ ևս-ը՝ այլևս, քաղխեց-ը՝ բախեց, կոլլեգիա-ն՝ կոլեգիա, Օյլգա-ն՝ Օլգա, մի անգամից-ը՝ միանգամից. խավյար-ը՝ խավիար, կիթար-ը՝ կիթառ, Ամալիա-ն՝ Ամալյա և այլն։

Ամեն մի միակերպում, ուղղում արված է կշռադատումներից հետո, օրինակ, այն ինչ առանձին գրվածը այնինչ միասին գրվածից տարբեր իմաստ ունի, առաջին դեպքում նշանակում է, օրինակ՝ այն, ինչ ասացի, երկրորդ դեպքում՝ այնինչ նա չեկավ, ուրեմն եթե այն ինչ-ը այնինչ-ի իմաստով է գործածված, բաղադրիչները պետք է միացնել։ Կամ ինչ որ և ինչ-որ (դերանուն) տարբեր իմաստներ ունեն (այն, ինչ որ ասացի և ինչ-որ բան ասացի), ուստի չի կարելի բնագրում եղած ինչ որ-ը նույնությամբ թողնել, եթե ինչ-որ-ի իմաստ ունի։ Ու այսպես ուրիշ շատ դեպքեր։

Բացի այս կարգի ճշտումներից, վեպի պահպանված հատվածների բնագրերում արված են նաև հետևյալ ուղղումները,

«ԼԻԲԵՐ ԱՐՄԵՆԻԵՐ»

էջ 260, տող 19. ԽԳ-ի բնագրում՝ Ալեքսանդր I կայսրության օրոք- ուղղված է՝ Ալեքսանդր I-ի կայսրության օրոք:

Էջ 262, տող 25. ԽԳ-ի բնագրում՝ նա ոչ թե ուսանող էր- ուղղված է ըստ բովանդակության՝ նա ոչ թե ուսանող է:

Էջ 263, տող 13. ԽԳ-ի բնագրում՝ Verschiess- հավանաբար վրիպակ է, ուղղել ենք՝ Verschiss։

էջ 264, տողեր 24-25. ԽԳ-ի բնագրում՝ Իսկ թե նրանք ինչեր են հասարակաց զվարճության վայրերում - ուղղել ենք՝ Իսկ թե նրանք ինչեր են անում հասարակաց զվարճության վայրերում...:

Էջ 265, տող 2. ԽԳ-ի բնագրում՝ լանդ-գերիհտի - ուղղել ենք՝ լանգգերիհտի (տե՛ս նաև ստորև ծանոթագրություններում)։

Էջ 267, տող 25. ԽԳ-ի բնագրում՝ հազիվ էին տեղավորել-ուղղված է ըստ բովանդակության՝ հազիվ էին տեղավորում:

Էջ 269, տողեր 23-24։ ԽԳ-ի բնագրում՝ երիտասարդն արդեն վճարել իր բոլոր պարտքերը- ուղղված է՝ երիտասարդն արդեն վճարել էր իր բոլոր պարտքերը:

Էջ 272, տող 18. ԽԳ-ի բնագրում՝ Վարբուրգում- ուղղել ենք՝ Վարաբուրգում:

Էջ 274, տող 33. ԽԳ-ի բնագրում՝ տանտերերը- ուղղել ենք ըստ միևնույն էջում (տող 31) նույն բառի այլ գործածության՝ տնատերերը:

Էջ 278, տող 13. ԽԳ-ի բնագրում՝ ևս նայեց- ուղղել ենք ըստ հատվածի բովանդակության՝ ետ նայեց:

Էջ 279, տողեր 8-9. ԽԳ-ի բնագրում՝ Candeamus-ուղղել ենք՝ Caudeamus (բացատրությունը տե՛ս ստորև՝ ծանոթագրություններում)։