Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/664

Այս էջը հաստատված է

— Օ, և այն էլ ինչպիսի պատմություններ... Ուրախ եմ սեղմելու Ձեր ձեռքը։

Շատ ուրախ եմ,— Աբովյանը մի քանի քայլ արեց և թեթևակի խոնարհելով գլուխը, սեղմեց ծերունու ձեռքը։

— Կարծեմ, որ նա չի մասնակցել այսօրվա անկարգություններին...— Եվ ծերունին դեմքը կեղծ զայրույթով խստացրեց, ուռեցրեց այտերը և բեղերը ցցվեցին՝ մեկը դեպի վեր, մյուսը՝ ներքև։

— Օ, ոչ, էվստարխ Իվանիչ... Նա զբաղված է միայն իր դասերով...»։

Միաժամանակ Բակունցը տարբեր առիթներով ցույց է տալիս, որ Աբովյանը թեև չի մասնակցում ուսանողական ընդդիմություններին, բայց ինչ—որ չափով համակրում է դրանց մասնակիցներին։ Այդ էլ Բակունցին պետք էր իր դրական կերպարի աստիճանական զարգացումը՝ մինչև «բացակայում» ցույց տալու համար։

Դորպատի ուսանողության բարքերի մասին պատմող առայժմ չգտնված ինչ—որ աղբյուր էլ է ունեցել Բակունցը. Աբովյանի Դորպատյան օրագրերում այդ կարգի քիչ բան կա։ Ահա մի նմուշ ուսանողական խրախճանքի նկարագրության, որից Բակունցը օգտվել է վեպում ուսանողական խնջույքային հավաքույթները, ուրախ գինարբուքները նկարագրելիս, «այսպէս յետ քանի մի րոպէի չուին ի քաղաքամէջն՝ երգելով և ձեռնաբռնուկ արտաքոյ քան զքաղաքն. և տարեալ ընդ իւրեանց զգինի, գտա բաք, կատարեն զուարճութիւես. նոքա ի ձեռին ունէին զչիբուք իւրեանց և զկթղայս գինւոյ. ի 6-երրորդում ժամու դառնան նոյնպէս երգելով և աստ և անդ ի փողոցս, մանաւանդ ի մեծ հրապարակի քաղաքին կանգնեալ երգեն և ըմպեն զգինի. մինչև ի 10-երորդում ժամն հնչէր տակաւին ձայն երգոց նոցա աստ և անդ» (1832 թ. գրանցումներից, Խ. Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. 6, էջ 191-192)։ Կամ՝ «ր Շտուտենտք անուանեն զմիմիանս դու ի սակս մէկ թաս գինւոյ (ն. տ., էջ 116)։

«Լիբեր Արմենիեր» գլխում կարևոր է չերքեզ զինվորի և Աբովյանի ծանոթության ու բարեկամանալու պատմությունը։ Դա նույնպես իրական հիմք ունի. Աբովյանի Դորպատյան օրագրերում մի շարք անգամ խոսվում է մի չերքեզի մասին։ Ըստ օրագրերի, չերքեզի հետ Աբովյանի ծանոթանալը բոլորովին այլ կերպ է տեղի ունեցել, քան վեպում։ Օրագրի 1831 թ. դեկտեմբերյան մի գրանցման համաձայն Դորպատի հիվանդանոցի բժիշկը, պարոն Ֆոգելզանգը, Աբովյանին հրավիրում է հիվանդանոց այնտեղ պառկած մի չերքեզի և իր միջև թարգմանչի դեր կատարելու համար, քանի որ չերքեզը բացի իր մայրենիից այլ լեզու չգիտեր։ Աբովյանը գնում է, և պարզվում է, որ իբրև թարգման պիտանի չէ, քանի որ ինքն էլ չգիտեր չերքեզերեն։ Ըստ վեպի Աբովյանը քաղաքում շրջելիս՝ հիվանդանոցի դարպասի մոտ հավաքված հիվանդ զինվորներին հարցնում է արդյոք հիվանդանոցում հայ կա՞, և հետո ծանոթանում է չերքեզի հետ, որը վեպում էլ բացի իր լեզվից ուրիշը չգիտի։ Ահա մի հատված օրագրից, «այլ n՛հ յանկողնի տեսի զաշխարհակիցն իմ, հանեալ զհանդերձս և քուրձս հիւանդաց. ես փարէի զնովաւ, եթե ոչ լինէին անդ բազում հանդիսականք. ես սկսայ խօսիլ ընդ նմա տաճկերէն, վրացերէն, այլ նա ի վիշտ սրտիս և ոչ զմի ի լեզուացս հասկացաւ, ես հարցրի ծննդատեղի նորա, զհիւանդութիւն նորա. պատասխանի և ոչ մի ինչ... Կացեալ մերձ անկողնի նորա, հայեցևալ ի դէմս նորա, միտք իմ սլացան ի քաղցր հայրենիս իմ, զամենայն ցաւս սրտիս միմիայն հոգոց հանութեամբ մեղմացուցանէի. և քաղցր դէմք նորա ջերմացուցանէին զվաղուց պաղուցեալ սիրտ իմ... Հերք նորա էին սեաւ, փոքր