Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/666

Այս էջը հաստատված է

«Ավելորդ էր դիմել մայոր Տերյոխինին։ Նա գազան է, և հետևանքը կարող է լինել այն, որ ձեր երկրացու վիճակն ավելի կծանրանա...»։

«Լիբեր Արմենիեր» գլխի 6—րդ մասի վերջում խոսք կա ռուս սարկավագի կին Մարյա (ըստ Բակունցի գրության) Աֆանասևնայի մասին, «որի տանը մի քանի ժամանակ Արմենիերն ապրել էր»։ Վեպում այդ կինը բակից բակ գնալով պատմում է Արմենիերի սովորությունների մասին։ Դորպատյան օրագրերի 1830 թ. սեպտեմբերի 5—ի գրառման մեջ կարդում ենք. «յաւուր միում անկեալ գոլով իմ տրտմալից յանկողնի, գալն առ իս ռուս սարկավագին և տանիլն առ իւր։ Կին նորա Մարիայ Աֆանասօվնայ, խոսիլն նոցա զի առից ի կնութիւն գփօքր օրիորդ Օլգայ, 10 ամաց» (ն. տ., էջ 12)։ Վեպում այդ Օլգան էլ չի անտեսված։ Աֆանասևնան նույն 6—րդ մասի վերջում ասում է, որ ինքը սիրով իր աղջկան կնության կտար Արմենիերին («թեև փոքր է, բայց ես իմ աղջիկը նրան կին կտայի... Նրանց մոտ սովորություն է փոքր աղջիկ առնել... Բայց իմ Օլգան շատ փոքր է...» և այլն)։

«Լիբեր Արմենիեր» գլխում կարևոր հերոս է էլոիզ Աուսլենդերը, նրա և Արմենիերի միջև փոխադարձ զգացմունքներ են ակնարկված, միաժամանակ էլոիզի ամուսինը՝ Գերման Աուսլենդերը, Արմենիերի դասատուներից է։ Այդ ամուսինները Դորպատյան օրագրերում շատ հաճախ հանդիպող անձերից են, միայն նրանց իսկական ազգանունը ոչ թե Աուսլենդեր է, այլ Ֆրիդլենդեր, անունները՝ էբերհարդ և Աննա։ Բակունցը փոխել է և՛ անունները, և՛ ազգանունը։ Պրոֆեսոր Ֆրիդլենդեր—Աուսլենդերի տուն գնալու, դասեր առնելու, նրա տանը թեյելու տեսարանները, որոնք վեպի գեղեցիկ մասերից են, առնված են օրագրերից: Օրագրերում կան նաև այսպիսի դրվագներ. Աբովյանը գնում է Ֆրիդլենդերի տուն դասի, պրոֆեսորը տանը չի լինում, և ուսուցչին սպասելով նա զրուցում է տիկնոջ հետ։ Ահա մի երկու օրինակ Ֆրիդլենդերների բազմաթիվ հիշատակություններից. 1830 թ. «Ի 1 հոկտեմբերի։ Յերեկոյին գնացի առ պարոն պրօֆեսսօր Ֆրիդլէնդէր առնուլ զդաս իմ. նա չէր ի տան. ամուսին նորա միայն պարապիւր ի տան. նա ընկալալւ զիս սիրով» (էջ 26), այլ տեղում՝ «աստի գնացի առ պրօֆեսսօր Ֆրիդլէնդէր յետ դասառութեան իմոյ, գնացաք ի տուն յըմպել զթէյ» (էջ 67), մի այլ գրանցում՝ «Ես ոչ գտի զնա ի 5—րորդում ժամու, այն ինչ գնացի անդ առնուլ զդասս իմ: Ամուսին նորա, որ նստեա առ սեղանովն ընթեռնոյր, ընկալնու զիս քազցրութեամբ, հարցանէ վասն բարերարուհւոյն իմոյ, զառողջութենէ իմմէ։ Եվ օրիորդ մի նստեալ առ նմա կարէ վասն նորա... Աստ գայ և թէյն. պրօֆեսսօրուհին տուեալ մեզ զթէյ» (էջ 120—121), «Առ պարոն պրոֆեսսօր Ֆրիդլէնդէր: Պատմէ կին նորա վասն գոգնոցին իւրոյ» (էջ 127) և այլն։

Կարդալով օրագրերի այս և Ֆրիդլենդերներին ներկայացնող մյուս հատվածները, չի կարելի պարզորոշ չնկատել, որ դրանք որոշ փոփոխություններով, երբեմն էլ անփոփոխ օգտագործված են «Լիբեր Արմենիեր» գլխի 8—րդ մանավանդ 13—րդ մասի նրբագույն բանաստեղծական նկարագրությունների համար։

Օրագրերում շատ դրվագներ կան, երբ կանայք դաշնոն (կլավիր, կլավեսին) են նվագում (ն. տ., էջ 68, 101, 129)։ Դա ևս հմտորեն օգտագործված է «Լիբեր Արմենիերի» 13—րդ մասում։

Օրագրերում կա նաև տիկին Ֆոգելզանգ, որը Դորպատում եղել է Աբովյանի տանտիրուհին (վարձով սենյակ է տվել), այս դեպքում էլ վեպի մեջ Բակունցը նրան