Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/674

Այս էջը հաստատված է

Էջ 260, տողեր 8—9. Ստեֆան Բատորիի ժամանակ— Սաեֆան Բատորին Լեհաստանի թագավորներից էր (1576—1586)։ Պատերազմել է Մոոկովյան պետության դեմ, իշխել է Մերձբալթյան շրջանում։

Էջ 269, տողեր 9—19 և հետո. Դարպատ—էստոնիայի այժմյան երկրորդ քաղաքն է՝ մեծությամբ ու նշանակությամբ։ Դորպատ անունով քաղաքը կոչել են գերմանացիները։ Էստոներեն այն կոչվել և կոչվում է Տարտու, որը և քաղաքի այժմյան պաշտոնական անունն է։ Ռուսներն անվանել են Ցուրև, հետո՝ Դերպտ։ Դորպատը էստոնիայի մայրաքաղաք Տալլինից (նախկինում Ռևել) գտնվում է 186 կմ. դեպի հարավ—արևելք։ Աբովյանը Դորպատում եղել է շուրջ հինգ ու կես տարի (1830—1836 թթ․)։ Այդ ժամանակ և դրանից էլ շատ առաջ Դորպատում, ինչպես և էստոնիայի մյուս քաղաքներում տիրապետող դիրքում էր գերմանական քաղաքակրթությունը։ Դորպատի համալսարանում ուսուցումը հիմնականում գերմաներեն էր, դասախոսների մեծ մասը գերմանացի էր։

Էջ 260, տող 10 և հետո. Օստզեեի երկրներում—Օստզեե գերմաներեն է, նշանակում է Արևելյան ծով, այս դեպքում՝ Բալթիկ ծով. Օստզեևի երկրները Մերձբալթյան երկրներն են։ Եղել է այդ անունով նահանգ։

Էջ 260, տող 17. էմբախ— գետ է (էմբախ գերմանական անունն է), անցնում է Դորպատի (Տարտուի) միջով, հատելով քաղաքը հյուսիս—արևելքից։ Էստոներեն կոչվում է էմայիգի:

Էջ 260, տողեր 18—19. արքայական համալսարանը— Դորպատի արքայական համալսարանը բացվել է 1802 թ.։ Այժմ՝ Տարտուի պետական համալսարան։

Էջ 260, տող 19. Ալեքսանդր I— Ռուսաստանի կայսր 1801—1825 թթ․։ Դորպատի համալսարանը կառուցվել է նրա կայսրության երկրորդ տարում։

Էջ 260, տող 21 և հետո. Դոմբերգ— Գեղատեսիլ բլուր Դորպատում, Դոմբերգ գերմանական անունն է, էստոներեն կոչվում է Տոոմե:

Էջ 260, տող 23. համալսարանի մատենադարանը— հնաոճ գեղեցիկ շենք է, որ այժմ էլ կանգուն է։ Կառուցվել է անցյալ դարի 20—ական թթ․ գոթական հին ավերակ տաճարի մի մասի վերականգնմամբ։

Էջ 261, տող 1. Academis Gustaviana— լատիներեն է, նշանակում է Գուստավյան ճեմարան։ Այդպես կոչվել է շվեդական Գուստավ Ադոլֆ թագավորի կողմից 1632 թ. հիմնված ճեմարան—կաճառը, որը դարձել է Դորպատի համալսարանի հիմքը։

Էջ 261, տող 2. Մայր ճեմարանի սյանազարդ շենքը- Մայր ճեմարանը Դորպատի նույն համալսարանն է, որի շենքը, իրոք, սյունազարդ է։ Մայր ճեմարան անվանումը, հավանաբար, թարգմանությունն է Alma mater լատինական անվան։ Այդպես դորպատի համալսարանի սաներն ու շրջանավարտները կոչում էին իրենց համալսարանը (բառացի նշանակում է սնուցող մայր—անցյալում Եվրոպայի բուհերի շրջանավարտներն, առհասարակ, իրենց սնած համալսարանները կոչում էին Alma mater): Լատինական այս անվանումն Աբովյանի կապակցությամբ Բակունցը գործածել է իր «Խաչատուր Աբովյանի «անհայտ բացակայումը» ուսումնասիրության մեջ (էջ 34)։

էջ 261, տողեր 24—25. Аnno domini MDCCC VI — լատիներեն է, նշանակում է (գրաբար)՝ Ցամի տեառն 1806 (նոր հայերեն՝ Տիրոջ ծննդյան 1806 թ․)։