Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/675

Այս էջը հաստատված է

Էջ 261, տող 26. Burschenburg— գերմաներեն է, նշանակում է ուսանողների քաղաք. der Bursch գերմաներեն նշանակում է տղա, պատանի, աշակերտ, ուսանող։ Բակունցի վեպում այդ բառը գործածված է ուսանող իմաստով։

էջ 262, տող 24 և հետո, պեդել— գերմաներեն բառ է (der Pedell), նշանակում է համալսարանի ստորին աշխատակից, նաև բուհի, դպրոցի պահակ։

էջ 242, տող 36—36, Der Herr Gott, dann der Kaiser von Russland, dann der dorpische Bursch— գերմաներեն է, նշանակում է Տեր Աստված, ապա Ռուսաստանի կայսրը, հետո դորպատյան ուսանողը։

էջ 263, տող 13. Verschiss— գերմաներեն է, նշանակում է խայտառակում, բոյկոտ։ Բակունցի նախադասության մեջ այդ բառը դրված է վրեժխնդրությունից հայերեն բառից հետո, սակայն հայերեն վրեժխնդրություն բառի գերմաներեն թարգմանությունը կլինի der Vergeltung։

էջ 263, տող 35. Լիֆլյանդիա— այս անունով նախկինում կոչվել է մերձբալթյան երկրամասը՝ Ռիգայի ծովախորշի, Պսկովի լճի և Արևմտյան Դվինայի միջև ընկած տարածքը։

Էջ 265, տող 2. լանդգերիհա— գերմաներեն das Langericht (երկրամասային դատարան) բառի հայերեն անհաջող տառադարձումն է, ավելի ճիշտ կլիներ՝ լանդգերիխտ (բնագրում տպված է գծիկով՝ լանդ— գերիհտ, որ ուղղել ենք)։ Այս բառը նույնպես առնված է Աբովյանի Դորպատյան օրագրություններից. Աբովյանը Դորպատի լանդգերիխտում երդումով հաստատել է Ֆ. Պարրոտի և իր Արարատի գագաթ բարձրանալը։

Էջ 265, տող 3. կապուցին վանականների զգեստով— կապուցինները կաթոլիկ աբեղաներ են՝ աղքատության ուխտով․ նրանց զգեստն էր՝ հասարակ թիկնոցը՝ գլխանոցով (կնգուղով),

էջ 265, տող 29. dummer Junge— գերմաներեն է, նշանակում է հիմար տղա (պատանի) ։

Էջ 265, տող 30. էսպադոն— սուսերի մի տեսակն է։

Էջ 265, տող 31. Hundsfott— խոսակցական գերմաներեն է, նշանակում է ստոր։

էջ 267, տող 11 և հետո. Ֆուֆո— գերմաներեն der Fuchs բառի հայերեն տառադարձումն է. նշանակում է աղվես, նաև՝ նորելուկ, նոր ուսանող։ Այդպես գերմանական համալսարաններում անվանում էին նոր ընդունված ուսանողներին։ Աբովյանի Դորպատյան օրագրերում խոսվում է այդ մասին, օրինակ, 1831 թ. սեպտ. 4—ի գրանցման մեջ կարդում ենք. «Այսօր բազում աղուէսք եկեալ են ի համալսարանս մեր ուսանիլ»։ Աղուէսք կոշին զամենայն նորեկ աշակերտս» (Խ. Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. 6, էջ 17)։

Էջ 267, տող 18. կոմերշ— գերմաներեն է (der Kommers), նշանակում է ուսանողական խնջույք, նաև ուսանողական գինետուն (հայերեն ճիշտ տառադարձումը կլինի քոմերս)։ Բակունցն օգտագործել է առաջին իմաստով։

Էջ 267, տող 26. դորմեզ— խոսակցական գերմաներենում գործածված բառաձև է, որ գրական լեզվում դրվում է Dormeuse (գերմաներենին անցել է ֆրանսերենից), նշանակում է գիշերային կառեթ։