Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/676

Այս էջը հաստատված է

Էք 267, տող 2Տ. bemooste Hăupter— գերմաներեն է, բնագրում ճիշտ է հայերեն թարգմանված՝ մամռապատ գլուխներ:

Էշ 269, տող 20. m-lle Annette— ֆրանսերեն է m-lle- ն (կա նաև mile ձևը) mademoiselle (մադեմուազել)-ի կրճատված ձևն է։ Բնագրում նշանակում է օրիորդ Անետ։

էջ 271, տող 5. մի թուր, Դամասկոսի հագվագյուտ գործ— Սիրիայի այժմյան մայրաքաղաք Դամասկոսում միջնադարում շատ զարգացած պողպատաձուլությունը, և այդ քաղաքի պողպատը, նրանից պատրաստված թրերը հայտնի էին աշխարհում իրենց բարձր որակով:

Էջ 271, տողեր 6—7. կռվել էր սարակինոսների դեմ— սարակինոս կամ սարացին բառը ծագել է արաբերեն սարկին (նշ.՝ արևելյան) բառից, այդ անունով հնում վաչկատուն ցեղ է եղել Արաբիայում։ Ապա այդպես անվանում էին արաբներին։ Միջնադարում սարացիններ (սարակինոսներ) անունով եվրոպացիները, առհասարակ, քրիստոնյա ազգերն անվանում էին մահմեդականներին, երբեմն արևելցիներին։ Օրինակ, խաչակրաց արշավանքների ժամանակ խաչակիրների արևելցի բոլոր հակառակորդները սարակինոսներ էին համարվում։

էջ 271, տողեր 16—17. նկարել էին երջանիկ Արկադիա, և Պանը սրինգ էր նվագում— Արկադիան Հունաստանում է՝ Պելոպոնեսի կենտրոնական մասում։ Հին Հունաստանում Արկադիայի ժողովուրդը հռչակված էր որպես հյուրասեր ու բարեսիրտ, գրականության, գեղանկարչության մեջ Արկադիան ներկայացվում էր որպես նահապետական պարզ բարքեր ունեցող, անմեղություն մարմնավորող երկիր։ Արկադիայի բնության պատկերները նկարիչներն օգտագործում էին հովվերգական խաղաղ գեղանկարներ ստեղծելիս։ Նկարվում էին նաև արկադական հովիվներ, երբեմն էլ Պանը՝ անտառների և հովիտների ուրախ աստվածը՝ իր սրինգը նվագելիս։

Էջ 272, տողեր 18—19. Վարտբուրգում խարույկի բոցերի մեջ վառեցին խավարամիտ գրքերը— խոսքը վերաբերում է գերմանիայում XIX դարի 10—ական թվականներին տեղի ունեցած ուսանողական շարժումների հետևյալ դրվագին. 1817 թ. Գերմանիայի Այզենախ քաղաքի մոտ գտնվող Վարտբուրգ դղյակում 13 գերմանական համալսարանների ավելի քան 470 ուսանողներ և մի քանի դասախոս նշում են լութերյան ռեֆորմացիայի 300—ամյակը՝ ազատամիտ ճառեր ասելով։ Այդ ժամանակ նրանք հրապարակորեն այրում են իրենց հայտարարությամբ խավարամիտ մի շարք գրքեր ու այլ նյութեր։

Էյ 272, տողեր 22—23. Մանհեյմում ուսանող Զսպանեց Ավգուստ Կոցեբուին— ակնարկ է Գերմանիայում XIX դարի 10—ական թվականների ուսանողական ընդվզումների մասին։ 1817 թ. Ենայի (Գերմանիա) համալսարանի ուսանող և ուսանողական գաղտնի խմբակի անդամ Կարլ Զանդը սպանել է ռուսական ցարիզմի գործակալ Ավգուստ ֆոն Կոցեբուին։ Ինքը՝ Զանդը Մանհայմ քաղաքում դատապարտվել է մահապատժի, որն ի կատար է ածվել 1820 թ.։

էջ 272, տող 24. Humanitas — Լատիներեն է, նշանակում է մարդասիրություն, մարդկայնություն, մարդկային արժանապատվություն։

Էջ 272, տող 29. կրագեն— հոլանդական բառ է, նշանակում է կոշիկի կոճկովի ճիտք։ Չի բացառված, որ այստեղ դնովի օձիքի իմաստով է գործածված (der Kragen գերմաներեն նշանակում է օձիք)։