Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/685

Այս էջը հաստատված է

զրմզին)» (Խ. Աբովյան. Երկերի լիակ. ժող., հ. 7, էջ 14)։ Բակունցը Սև ջրի ափերը փոխարինել է Արաքսի ափերով և, անշուշտ, ավելի բովանդակալից է դարձրել խոսքը մանավանդ, որ այդ կարմիր որդերը նույն քանակով եղել են նաև Արաքսի ափերին)։

էջ 373, տող 24. Բեհագել ֆոն Ադլերսքրոնը— Ֆ. Պարրոտի արշավախմբի վեց անդամներից մեկն է:

Էջ 373, տողեր 27—28. նա վանքում ցույց կտա մի ծերունու, որն այդ որդերից պատրաստում էր ոսկեգույն կարմիր— Արարատյան դաշտի կարմիր որդերից ոսկեգույն կարմիր ներկ (որդան կարմիր) պատրաստում էին միջնադարում։ Արդյո՞ք Աբովյանի ժամանակ դեռ կային այդ ներկը պատրաստելու գաղտնիքն իմացող մարդիկ, դժվար է ասել։ Այստեղ հանձին ծերունու՝ Բակունցը հավանաբար նկատի է ունեցել Աբովյանի մտերիմ Սահակ ծաղկարարին։

էջ 373, տողեր 31—32. «հեծեծմունք և ահ. սիրտ իմ ահէ մաշէր...»— Աբովյանի ճանապարհորդութիւն պարոն Պարրօտի...» ուղեգրության մեջ այսպիսի մի քանի հատվածներ կան, օրինակ. «յաճախէին ի մեզ հծծմունք և հոգք վշտամբերք», «սիրտք միտք ի տագնապի մաշէինտ» (Խ. Աբովյան, Երկերի լիակ. ժող., հ. 7, էջ 17). Բակունցը օգտագործել է այդ արտահայտությունները։

էջ 373, տողեր 33—34. մոտեցան Սուրբ Հակոբի վանքին— այս վանքը գտնվում է Լոռի հայկական գյուղի մոտ (3 վերստ հեռավորությամբ), Աբովյանը իր ուղեգրության մեջ գրել է այդ վանքի մասին (Խ. Աբովյան, Երկերի լիակ. ժող., հ. 7, էջ 15)։

Էջ 374, տողեր 18—19. Հայելի լեռան շողա ի թևս մարմանդաբեր Զափյուռոսի— տե՛ս ծանոթագրությունների «Փաստականի գեղարվեստական մարմնավորումը» բաժնում:

էջ 374, տող 20. Նրանք ծվարել էին Քիփգյոլից բարձր— Աբովյանի ուղեգրության մեջ կարդում ենք. «Ի 18 սեպտեմբերի ճանապարհ կալեալ մեր յարևմտեան կողմանէ ընդ սովոր առապարս լերին և հասեալ ի ներքոյ փոքր բլրովին, որ անկանի ի վերայ Գեօլ ասացեալ տեղւոջ» (Խ. Աբովյան, Երկերի լիակ. ժող., հ. 7, էջ 15)։

Էջ 374, տող 24 և հետո. Ակոտի— ավելի ընդունված է Ակոռի անվանաձևը։ Հայկական գյուղ էր Մեծ Մասիսի լանջին, Արարատի վիհի մոտ։ Բակունցը գործածում է ձևը, որ ավելի մոտ է անվան ժողովրդական ստուգաբանությանը, այն է՝ արկ, ըստ այդմ Նոյ նահապետը Արարատի գագաթից իջնելով, այդտեղ խաղողի որթ) է տնկել։

Էջ 376, տողեր 12—14. «Ի հանդարտասյուգ...» և այլն— տողեր են Աբովյանի մի բանաստեղծությունից. տե՛ս այս ծանոթագրությունների «Փաստականի գեղարվեստական մարմնավորումը») բաժնում։

Էջ 376, տողեր 30—31. սպիտակ լռություն— այսպես է կոչվում Ջ. Լոնդոնի պատվմածքներից մեկը։

Էջ 377, տող 12. Տապանը չի՛ եղել...— Այս պատկերացումը հնացած է. հնախույզների արշավանքները նոր ժամանակներում Արարատի գագաթին սառույցների միջից հայտնաբերել են տախտակի կտորներ, ենթադրում են, որ դրանք տապանի մնացորդներ են։

էջ 378, տող 3. Սահակ վարդապետի նարդիվանի մոտ— Աբովյանի՝ վանքում գտնվելու ժամանակ այնտեղ եղել է միաբանության անդամ Սահակ վարդապետ