Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/686

Այս էջը հաստատված է

Էջ 378, տող 36, էջ 379 տողեր 1—3. Այս նկարի մասին ասված է նաև «Լիբեր Արմենիեր» գլխում. հավանաբար տարբեր ժամանակ և տարբեր պարբերականներում հրապարակելով այդ երկու հատվածները, Բակունցը անհրաժեշտ է համարել Աբովյանի դորպատյան սենյակի համար բնորոշ պատկերի մասին երկու հատվածում էլ խոսել։

Գործ Մայրանա դստեր Մկրտումի

էջ 379, տող 17 և հետո․ Մայրան— Մարիամ անվան երևանյան խոսվածքի փոփոխակն է. նախակերպարը եղել է Աբովյանի քեռու՝ նույն անունը կրող դուստրը (տե՛ս «Փաստականի գեղարվեստական մարմնավորումը» բաժնում)։

Էջ 384, տողեր 12—13 և հետո. Հարություն Աբով— նույն ինքը Միրզամն է, Աբովյանի հորեղբայրը (տե՛ս նաև այս ծանոթագրությունների «Փաստականի գեղարվեստական մարմնավորումը» բաժնում)։

Էջ 384, տողեր 13—14. Չորագյուղի կողմից իջնում էր Չարսուի վրա— Ձորագյուղը գտնվել է Զանգվի ձորում, Ս. Սարգիս եկեղեցուց ներքև։ «Ձորագյուղի կողմից»-ը, ըստ երևույթին, պետք է հասկանալ հիշյալ եկեղեցու մոտակայքից։

Էջ 385, տող 21, էջ 388, տող 23. սարդարի Ջավահիր ամարաթից— խոսքը վերաբերում է Երևանի բերդում, Զանգվի ձորի ձախ բարձրադիր ափին Երևանի սարդարների (խաների) ապարանքին, որ շատ շքեղ է եղել, մանավանդ վերջին Հուսեյն սարդարի ժամանակ։

Էջ 385, տողեր 6—7. լեզդիների աշխարհից եկած առասպելական Աբով պապի ժառանգը — ըստ Աբովյան գերդաստանի ավանդության, նրանց ապուպապ Աբովը Քանաքև է եկել ու տնավորվել Լեզգիների աշխարհից, ավելի ճիշտ Քուռ գետի ձախափնյա շրջաններից․ Նիժ գյուղի մոտերքից։ Ըստ այլ ավանդության, Աբովը Քանաքեռ է եկել Լազստանից։ Որոշ տվյալների համաձայն՝ Աբովը եղել է Խ. Աբովյանի պապի պապը, - ըստ կարծիքի՝ հոր պապը։

Էջ 388, տող 25. Լազստանից գերի առած աղջիկներ— Լազստանը լեռնային երկիր է Սև ծովի հարավ-արևելյան եզրերին, Ճորոխի գետաբերանի շրջանների ընդգրկմամբ։ Բնակչությունը՝ հայեր (համշենցիներ), լազեր և այլն։ Այժմ Թուրքիայի տարածքում է։

էջ 388, տողեր 26—27․ Քոռ Հուսեյն սարդար— նկատի ունի Երևանի վերջին պարսից կուսակալ Հուսեյն Ղուլի խանին (եղել է սարդար 1807—1828 թթ․), թեև իրականում նա կույր չի եղել (կույր եղել է Քյույբալա խանը)։

Էջ 388, տող 33. քշում են Ղազվին— Ղազվինը գտնվում է Իրանում, Թեհրանից 161 կմ. հեռու էլբուրզ լեռան հարավային լանջին։

էջ 389, տող 13. Դեպի Կոնդը Գյուրջի քարվանսարան էր— Գյուրջի քարվտնսարան Երևանի մեծ իջևանատներից մեկն էր, որ ուներ ընդարձակ բակ՝ որպես ուղտերի քարավանների և գրաստների հանգրվան։ Մոտակայքում բազում կրպակներ էին։ Գտնվում էր այժմյան Սևան հյուրանոցի հետևի ընդարձակ մասում։ Չարսու բազարից իրոք կարելի էր Գյուրջի քարվանսարայի մոտով Կոնդ գնալ և հակառակը։ Մինչև 1930—ական թվականների կեսերը Գյուրջի քարվանսարան կար. 20—ական թվականների վերջերին այդտեղ իջևանում էին տարբեր ազգության պատկանող անձինք՝ իրենց ուղտերով և գրաստներով։ Կային նաև շրջակայքի շատ կրպակներ, որոնք ձգվում էին մինչև կենտրոնական շուկա՝ Ղանթարը։