Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/689

Այս էջը հաստատված է

Գրքույկի թողարկման տվյալներում նշված է. «Հանձնված է արտադրության 1 հունվարի 1936 թ.: Ստորագրված է տպվելու 25 փետրվարի 1936 թ., Պետհրատի տպարան Երևան, 11 Գնունի 4»։ Պետք է որ լույս տեսած լինի նույն թվականի մարտին կամ ամենաուշը՝ ապրիլին։ «Կյորեսը» և «Եղրայրության ընկուզենիները» գրողի կենդանության օրոք նրա հրատարակած վերջին երկերն են։ Գրքույկում «Կյորեսի» բնագրի վերջում գրված է 35. VIII, իսկ «Եղբայրության ընկուզենիների» վերջում՝ 35. VII։ Իրոք, «Կյսրեսն» ու «Եղբայրության ընկուզենիները» Բակունցը գրել է միաժամանակ, հիմնականում 1935 թ. ամռանը, Գորիսում։ «Կյորեսը» նախապես կոչվել է «Գորիս և Կյորես», ապա հեղինակը գերադասելի է համարել «Կյորես» վերնագիրը, հավանաբար, շեշտելու համար երկի բովանդակության մեջ էականը և հայտնելու իր համակրանքը գյուղական Կյորեսի նկատմամբ։

1955 թ. «Կյորեսը» տեղ գտավ (փոքր կրճատումներով) գրողի Երկերի միհատորյակի մեջ, 1964 թ. 55—ի բնագիրը տպվեց Երկերի երկհատորյակի 2— րդ հատորում։

Այժմ տպագրվում է 1936 թ. առաջին հրատարակության լրիվ բնագիրը, որտեղ արված են անհրաժեշտ ուղղումներ։

Ուղղումներ

Հեղինակային ժողովրդաբարբառային ձևերը պահպանել ենք բացի գցել բայի խոսակցական քցել ուղղագրական ձևի մի շարք գործածություններից հեղինակային խոսքում (էջ 427՝ քցող, էջեր 465, 469, 474՝ քցում, բոլորը դարձրել ենք գցող, գցում): Հերոսների խոսքում (ինչպես և ներկա հատորի այլ բնագրերում) պահպանել ենք՝ էջ 459՝ քցելու ձևը, հեղինակային ոճավորված խոսքում էջ 480՝ գազեթ քցելու-ն:

Բնագրում միակերպ ենք դարձրել ուղղագրական մի շարք անմիօրինակություններ. օրինակ, առկա է Քյալլա—Ծատուր և Քյալլա Ծատուր, Խոջա-Մակիչ և խոջա Մակիչ, խոջա-Բաղիր և խոջա Բաղիր, հաստ Ներսես բեյ և Հասա Ներսես բեյ, Հայ կանանց Միություն և Հայ Կանանց Միություն: Այս անունները «Կյորեսի» բնագրում միակերպել ենք. թողնելով հետևյալ ձևերը՝ Քյալլա Ծատուր, խոջա Մակիչ, խոջա Բաղիր («Կարմրաքարում» Խոջա Հիբան անվան մեջ Խոջա-ն ամենուրեք մեծատառ է, այդպես էլ պահպանված է, մինչդեռ «Կյորեսում» Բաղիր—ի խոջա—ն ամենուրեք փոքրատառ է. այդպես էլ պահպանել ենք), Հասա Ներսես բեյ, Հայ կանանց միություն:

Այլ դեպքերում անմիօրինակությունները նույնությամբ թողել ենք. օրինակ, առկա է պարոն Արշակ և բարբառակերպ՝ պարուն Արշակ. երկու ձևն էլ պահպանված է։ Կամ՝ ունենք Մելիք Հյուսեինյանց և նույն անձի կրճատ անունը հաջի Հուսեյին ձևով («Խաչատուր Աբովյան» վեպի բնագրում կա Հուսեյն ձևը). «Կյորեսում» երկու ձևերն էլ թողեցինք, քանի որ հաջի Հուսեյին—ը կարող է հեղինակային ոճավորման արդյունք լինել։

«Կյորեսի» սկզբում առկա է Մատթեոս անվան Մաթևոս ձևը, ապա վերջերում սկսում է գերակշռել Մատթեոս—ը, որն անընտել ձև է (Հ. Աճառյանի «Հայոց անձնանունների բառարանում» Մատթեոս—ի տարբերակների մեջ չի հիշված), ուստի որոշեցինք երկու տարբերակներից պահպանել Մաթևոս—ը, որ և ընդունված է եղել արևելահայոց մեջ։

Էջ 412, տող 15. ԵԸ—ի բնագրում՝ ընկուզի— ուղղված է ըստ հեղինակի կողմից նույն բառի այլ գործածության (այլ երկերում)՝ ընկույզի: