Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/698

Այս էջը հաստատված է

վանքից արևելք, մյուս անուններով զանգեզուրյան բնակավայրեր չեն հիշատակված. եղել են կամ կան՝ Մեզրա (Մեղրուց 50 կմ հարավ—արևմուտք, Պարսկաստանում), Զորեր Սյունիքի Բաղք գավառում (Ղափանի շրջան)։

Էջ 430, տողեր 26—33, նաև էջ 473, տողեր 14—17. Գորիսի ջրաղացպանի մասին այս երկու դեպքում ասվածը, ինչպես և ջրաղացպանի տեսակետները շատ բանով նման են «Կարմրաքարի» ջրաղացպանի մասին ասվածին ու նրա տեսակետներին (տե՛ս «Կարմրաքար» վեպն ու ծանոթագրությունները)։

Էջ 431, տող 3. Ցուլաքար, նաև էջ 432—ի տողատակի հեղինակային ծանոթագրության մեջ՝ Ցից քար («Մի ժամանակ չբերք կանայք ուխտ էին գնում»)։ Գտնվում է Գորիսից Խնձորեսկ տանող խճուղու մոտ, Գորիսից 2—3 կմ հեռավորությամբ՝ Շոր ձորում։ Չպետք է շփոթել Գորիսից Սիսիան տանող ճանապարհի մոտ, Գորիսից ոչ հեռու գտնվող մի այլ քարի հետ, որ կոչվում է պորտաքար։

էջ 431, տողեր 12—13. «Թիւ ՌԺԴ... Ես Մելիք էգան կառու[ցի]․․․» ՌԺԴ Հայոց թվականը համապատասխանում է 1565 փրկչական թվականին։

Էջ 433, տող 6, էջ 450, տողեր 18—19. Դալլաք Բոզի— այս անունով հերոս կա նաև «Ընկեր Գալուստը» պատմվածքում (տե՛ս Երկերի այս հրատ. 2—րդ հատորը)։

Էջ 436, տողեր 8—10. Իրար ետևից ձգվում էին հարյուրավոր խանութներ միայն ռուսական մանուֆակտուրայի— սա չափազանցություն է։ Գորիսի շուկայում միայն գործվածքեղենի հարյուրավոր խանութներ պարզապես չէին կարող տեղավորվել, դեռ խոսվում է նաև այլ ապրանքների բազմաթիվ խանութների մասին։

Էջ 436, տողեր 26—27. ալյուրն իսկական Կուբան է— այսպես կոչվել է Կուբանի ալյուրը։ Կուբանը (Հյուսիսային Կովկաս) միշտ հայտնի է եղել իր առաջնակարգ ցորենով:

Էջ 442. տող 12. Բարկուշատ— գետ և բերքառատ հովիտ Զանգեզուրից արևելք ընկած տարածքում, նույնը կոչվում է նաև Գետեր, Գետամեջեր, Արան և այլն (տե՛ս նաև «Կարմրաքարի» ծանոթագրությունները)։

Էջ 442, տող 32. Հավանայի սիգար— Կուբայում և նրա մայրաքաղաք Հավանայում արտադրվող սիգարետը հարգի է եղել։

Էջ 442, տող 32. Հռենոսի գինի— խոսքը վերաբերում է Գերմանիայի Հռենոս գետի շրջակայքի գինիներին (տե՛ս նաև «Լիդեր Արմենիեր»-ի ծանոթագրությունները)։

Էջ 442, տող 22. վենսկի աթոռ.— Վիեննայի կոչվող աթոռների տեսակը ճկված փայտերից էին պատրաստում։

Էջ 443, տող 27. Ժորժ Բորմանի շոկոլադները— Ժորմ Բորմանը հրուշակեղենի շվեյցարացի արտադրող էր. ցարական Ռուսաստանում հայտնի էին նրա թխվածքները, անուշեղենը։

Էջ 443, տող 28. Դեզի կանֆետ— անուշեղենի տեսակ, որ հարգի էր Ռուսաստանում։

էջ 443, տող 30. Դվարժօղլու հալվա— խոսքը Դվորժակի հալվայի մասին է, որ համարվում էր բարձրորակ։

Էջ 444, տողեր 3—4. Սա էլ կասի, որ շուն է և շան ազգից է— 12 էջ հետո (էջ 456, տողեր 31—32), կրկնվում է նույնությամբ։

Էջ 451. տողեր 3—4. քրեական դատավարության Կոճղ օրինացի մեջ գտնել — կոճղ օրինաց նշանակում է օրենքների ժողովածու (կոդեքս)։

Էջ 458, տող 6. կանաչ սեղանի շուրջը— այսինքն դրամով թուղթ խաղալիս։