Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/72

Այս էջը հաստատված է

մանավանդ բժիշկ Երանոսի քենուն՝ բժֆակի ուսանողուհի Կատարինեին, Կատյային։ Իհարկե նա այս մանրամասնությունները չասաց սպասավորին, այլ միայն պատվիրեց.

- Սանկ ճերմակ լաթերով կին մը ինծի հարցնելու ըլլա նե, վերն է, կըսես, կուղեկցիս...

Այստեղ միջանկյալ մի դեպք։ Բժֆակի Կատյային՝ տարիքն անցած օրիորդ Կատարինեին, նա տեսել էր մի անգամ և երկու օր անց նրա հետ գնացել էր Դալմայի այգիները։ Այս պատմությունը մինչև վերջն էլ մութ մնաց, իսկ այժմ ոչ մի 10 հնար չկա պարզելու, քանի որ բացակա է հերոսը, Հովնաթան Մարչը չկա։ Ասում են, որ բժիշկ Երանոսը նայել է նրանց հետևից և ժպտալով ձեռքերն իրար շփել այն մարդու ուրախությամբ, որ շուկայում ճարպկորեն հիվանդ և պառավ ձին միամիտ մեկի վզին է փաթաթում և հետևից նայում, թե ինչպես է նա ձին տանում։ Այս չէ՛ կարևորը։

Կառքը հասնում է Դալմային, նրանք իջնում են, Հովնաթան Մարչը վճարում է կառապանին (այդ մասին այժմ էլ կարելի է հարցնել № 129 կառապանից) և ներս մտնում մի այգու դռնակով։ Այստեղ արդեն ծայր է առնում ենթադրությունը, ըստ 20 որի, իբր թե օրիորդ Կատյան այդ այգում հանդիպում է իր վաղուցվա ծանոթին, որին տարիներ առաջ տեսել էր և այդ տարիների ընթացքում վերհիշել ու կարոտել, նրան մեռած համարել կամ անհայտ կորած։ Մի այլ կարծիքով, իբր թե այգում եղել է ավելի զորեղ մարդ, քան Հովնաթան Մարչը և այդ մարդը ռազմաշունչ երգեր է երգել, հին գինի տվել Հովնաթան Մարչին ու օրիորդ Կատյային, բարձրացել են հնձանի կտուրը, և երբ Հովնաթան Մարչը ձեռքերն օդում տարածած կանչել է Կատյային, նրան անվանել ոսկեգանգուր խոպոպիկներով տիկին, իբր թե նրա ձեռքն է ընկել միայն բարակ շղարշը, որի տերը 30 հնձանից մի քիչ հեռու, հին գինի տվող զորեղ մարդու կամ թեկուզ վաղուցվա ծանոթի (նա, որ անհայտ կորած էր համարվում) գրկումն է եղել։

Հյուրանոցի սպասավորն այդ պատմության միայն վերջն է տեսել, այսինքն միայն այն, երբ Մարչը, համարյա թե լուսաբացին, օրորվելով բարձրացել է սանդուղքով և բանալիի