Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/76

Այս էջը հաստատված է


երկու հոգի, երկու եթովպացի, որոնց պսակադրությունը պիտի ա′յդ օրը կատարվեր և որոնց միացումից պիտի սերվեր եթովպիկների և փղշտիկների սերունդ, լեցնելու Նոր Եթովպիան։

Ավո բիձա և Խազալ խանում:

Եթե Ավո բիձան վեր կենար և քայլեր, հայտնի կաներ նրա կաղ լինելը։ Իսկ եթե Խազալ խանումը քայլեր... Դուք տեսե՞լ եք ինչպես է տուն վերադառնում պառավ սագը՝ լնգլնգալեն, օրորալեն ...

Ո՞րտեղից էր գտել Անթանոսյանը թշվառ այդ զույգին, որ 10 մինչ այդ, իր վիճակից գոհ, ապրում էր ուրիշի գոմում ու տանը։ Ավո բիձան տավարի տակն էր մաքրում, թրիքը գոմից հանում, գոմեշներին ձեթ քսում, ջուր տալիս և գիշերով էլ քնում գոմում՝ անկյունում, ցցերի վրա շինած թառին։

Խազալ խանումն էլ նույն գյուղումն էր ապրում, դարձյալ ուրիշի տան, սակայն գոմ չէր մաքրում և ոչ էլ թառի վրա քնում։ Նրա գործը բամբակի քաղհանն էր, բուրդ գզելը, թել մանելը։ Եվ այդ ամենը նա կատարում էր լուռ ու անտրտունջ, շատ անգամ մի փոր հացի համար, իրեն վերապահելով իրավունք աշխատանքի ժամանակ քթի տակ դնդնալու մի երգ, եթովպական 20 երկրից բերած երգ։

Ավո բիձան վաղուց էր ցանկանում խանում Խազալին։ Թառի վրա պառկած ժամանակ, երբ գոմի լուերը ծակոտում էին մեջքը և թրքոտ ձեռքը քսում էր, քորում նույն եռանդով, ինչպես որ քորում էր գոմեշի մեջքը, երդիկից ներս ընկնող շողի պես մի միտք փայլում էր նրա խաղաղ ուղեղում։ Վատ չէր լինի, եթե խանում Խազալը իր հետ լիներ։ Եվ բավական ժամանակ անցավ, մինչև որ սերը ափերից դուրս եկավ, և սիրո ալիքը հասավ խանում Խազալին։

Գարնան վերջն էր։ Ավո բիձան գոմեշներն էր լողացնում, 30 իսկ խանում Խազալը գետի մոտ, բամբակի արտն էր սեյրակացնում: Հավատո՞ւմ եք, երկուսն էլ կարմրեցին, երբ Ավո բիձան նախահարձակ եղավ և իր ցանկությունը հայտնեց թառի վրա միասին ապրելու։ Խանում Խազալը կարմրեց, կռնակը դարձրեց նրան, բիրը խրեց հողի մեջ և հալվեց ամոթից, սիրո երջանկությունից հալվեց, ջրի մեջ ընկած շաքարի նման։

Եվ երբ օգոստոսին այգ ճանապարհով անցավ Անթանոսյանը