Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/78

Այս էջը հաստատված է

ձեռքը, կռացավ, տեր Հուսիկի աջը համբուրեց։ Բարեկամական այդ քայլն Անթանոսյանի սրտից իսպառ չքացրեց տաղավարում լուսացրած գիշերը, երբ Մարչը ծանր խոսքեր էր ասում...

- Ամեն ինչ պատրաստ կը տեսնեմ, պատվելի հյուրեր,- դարձավ Մարչը իր հետ եկողներին։

- Ամեն ինչ պատրաստ կը տեսնեմ, պատվելի հյուրեր,-

- Ահա մի զույգ տատրակ։- Անթանոսյանը ձեռքը մեկնեց Ավո բիձայի և Խազալ խանումի կողմը։ Տատրակները ոտքի 10 ելան, խոնարհ գլուխ տվին։ ճիշտ է, օրիորդ Կատյան քմծիծաղ տվավ, իսկ Գրիգոր Լեռնականն իսկույն նկատեց, որ Ավո բիձան զինվորական ծառայության համար անպետք է սակայն Հովնաթան Մարչը անտես առնելով Կատյայի քմծիծաղը, մոտեցավ և սեղմեց երկուսի ձեռքը։

Նախքան հիմնադրման անցնելը Հովնաթան Մարչը մյուսների հետ հեռացավ՝ տափարակը տեսնելու և հյուրերին ցույց տալու, թե որտեղ պիտի լինի Նոր Եթովպիո զբոսավայրը, որ կողմն են նայելու քաղաքի մայր դռները, բարձր աշտարակը, որի գլխին ամեն գիշեր մեծ խարույկ պիտի վառվի։

20 Գրիգոր Լեռնականը շատ կարևոր նկատողություններ էր անում քաղաքի պաշտպանության համար։

- Այս թմբերը չպիտի քանդել։ Սրանք բնական մարտկոցներ են... Տների հարավ-արևմտյան պատերը մի քիչ ավելի հաստ պիտի անել, ամուր կրաշաղախից։

Բժիշկ Երանոսը կլիման շատ առողջ գտավ։

- Ո՜չ թե քաղաք, այլ կուրորտ պիտի լինի Նոր Եթովիան։ Այս օդը, այս...

Բժիշկն ուզում էր ասել այս ջուրը, բայց շուրջը ցամաք տեսնելով, բառը թքի հետ կուլ տվավ։ Սակայն օրիորդ Կատյան 30 հասկացավ և ջուր ուզեց

- Երանո′ս, ծարավ եմ․․․

Եվ այդ այն ժամանակ, երբ Մարչն ու Լեռնականը խոսում էին քաղաքի բնակիչներին հենց մանկությունից զենքի վարժեցնելու մասին, երբ Մարչը, օդը գրկելով, ուզում էր ցույց տա, թե ապագա պարիսպներն ինչպես պիտի օղակեն նոր Եթովպիան։