Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/79

Այս էջը հաստատված է

Իսկ Կատյան ծծկեր երեխայի պես իր ասածն էր ուզում։

Մարչը լսեց այդ։

- Դառնանք, կբավե, մանավանդ, որ օրիորդն ալ ջուր կուզե: Տարի մը հետո ձեր կեցած տեղը պիտի կարգադրեմ ջրի ծորակ կախել...

Դարձին Հովնաթան Մարչը բաժանվեց մյուսներից, մոտեցավ ծանոթ քարին, շրջեց քարը և վերցրեց թղթի այն կտորը, որ պահ էր տվել առաջին այցելության ժամանակ, երբ որպես նոր Պետրոս Մեծ մտքում դրեց տափարակի վրա կառուցելու 10 սպիտակ շենքերով Նոր Եթովպիան։

Զարմանալի անակնկալ կամ ավելի ճիշտ հրաշք պատահեց, երբ Հովնաթան Մարչը քլունգը վերցրեց մի քիչ փորելու քաղաքի հիմքը, որից հետո մյուսները պիտի նույնը կատարեին և դարսած քարերի վրա արդեն պատրաստ կրաշաղախը լցնեին։ Սպիտակ ձեռնոցները հագին, տոնական տարազով Մարչը, երբ մի քանի անգամ քլունգով զարկեց և հող թափեց մաքուր սրբած կոշիկներին, քլունգը զնգաց, դիպավ մի կարծր բանի։

Բանվորներից մեկը մոտեցավ, քլունգն առավ։ Եվ ի՞նչ... 20 Հողի միջից դուրս հանեցին ժանգոտած, լայնաբերան մի թուր, առանց պատյանի։ Բոլորն էլ միաբերան բացականչեցին, մեկը ա՜հ, մյուսը՝ վա՜հ, օրիորդ Կատյան՝ օ՜յ։ Գրիգոր Լեռնականը թռավ փոսի մեջ, մոտ վազեց և մի րոպե զննելուց հետո, հայտարարեց.

- Հետևակ զինվորի թուր է, երևի տասներեքերորդ դարուց...

Բանվորներից նա, որ հանել էր թուրը, իր կարծիքը հայտնեց այն մասին, թե երևի եզիդ չոբանների փչացած թուրն է, մոռացել են կամ դիտմամբ ծածկել են հողի տակ։ 30 Սակայն Լեռնականն այնպես նայեց նրան, որ մշակը բարվոք համարեց փորելը շարունակել։

Գտնված թուրը վերադարձին ոչ միայն նոր վեճի առարկա եղավ Գետադարձի և Լեռնականի մեջ, որից առաջինը պնդում էր, թե տասներեքերորդ դարում թրերը տափակ ծայրով էին,- այլև իմաստ տվավ, մի առանձին խորհրդավորություն սեպտեմբերի 4-ի տոնին։ Թե ինչ եղավ այդ թուրը, այնպես էլ