Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/80

Այս էջը հաստատված է


չիմացվեց, սակայն այդ օրն ամենքն էլ աշխատում էին գեթ մի պահ բռնել նրա կոթից։ Իսկ ամենքից ավելի թուրը Մարչի ձեռքին էր, երբ նա հիմնադրման ճառն էր ասում, Նոր Եթովպիո գովքը։

- Եվ երբ ծաղկի, աճի Նոր Եթովպիան, ապագա սերունդը ծաղկեփնջերով, դրոշներով, տավիղի ու ծնծղայի նվագներով պիտի գա այս պատին ծունր դնելու և ըսելու, որ այստեղ կանգնեցին մեր պապերը և հիմնեցին Նոր Եթովպիան...

Գրիգոր Լեռնականը խոսեց կարճ և ազդու.

10 - Նոր Եթովպիան այս թուրն է։ Թուրը գտնվեց գետնի տակ, ուր մնացել էր բազում դարեր։ Ծնվում է, ոտքի է կանգնում մի հին քաղաք։ Կեցցե՜ Նոր Եթովպիան...

Գետադարձը փղձկաց։ Միամիտ ծերունին ուզում էր այստեղ էլ, երբ արևը սառել էր զարմանքից և հանդիսատես էր, ուզում էր քաղվածքներ վերհիշել, ապացուցելու, որ այս տափարակում եղել է այսինչ իշխանի հիմնած քաղաքը։ Մի քանի բառ թոթովեց, փղձկաց։

Անթանոսյանը կրակոտ խոսեց։ Նույնիսկ Ավո բիձան մի քանի քայլ արեց, մոտեցավ։ Եվ երբ նա աչքն առանց հեռացնելու 20 Անթանոսյանի բերանից, նայում էր, ասես ուզում էր տեսնել, թե ի՞նչպես են բառերը թռնում նրա բերանից,- երբ Ավո բիձան նայում էր այդպես, օրիորդ Կատյան նրա շորերից եկող կծծահոտից քիթը բռնեց, մի քիչ հեռացավ։ Իսկ Անթանոսյանը խոսում էր, գլուխը վեր բռնած, շարքի մեջ կանգնած զինվորի պես, պատվի առնելու պատրաստ։ Գիտե՞ր նա, որ վերջին անգամն է ճառում, գիտե՞ր նա, որ էլ երբեք արևն ակնապիշ չի լսելու նրա ճառը։

Ամենից սրտառուչը շշի թաղելն էր։ Մարչը թղթի կտորը (այն, որ հանեց քարի տակից) ձգեց շշի մեջ և շիշը վեր 30 բարձրացնելով, որպես սկիհ, մի քանի խոսք ևս ասաց և շիշը թաղեց հողում։ Ի՞նչ էր գրած թղթի վրա։ Եվ ոչ ոք, ոչ ոք չիմացավ, իրեն՝ Հովնաթան Մարչից բացի։ Մի մարդ է մեռնում, շատ մտերիմ մարդ, ուզում է խոսել, վերջին մտքերը հայտնել, լեզուն չի դառնում, մտքերը մնում են գանգի խոռոչում հավիտյան փակված։ Այդպես էլ եղավ շշի մեջ պահած թուղթը։

Հիմնադրումը վերջացավ։ Բանվորները նվեր ստացան մի