Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/84

Այս էջը հաստատված է

Գրիգոր Լեռնականից նա տեղեկացավ, որ Մարչը Աբխազիայում թե Աջարիայում գնել է գորգեր, բարձել նավն ու ճանապարհվել։ Եթե այս լուրն ստույգ համարենք (իսկ Լեռնականը կարդաց ծովափնյա քաղաքում ապրող իր հին ընկերոջ նամակն այդ մասին),- ուրեմն կարող ենք ասել, որ Անթանոսյանի համար վախճանը ոչ թե վերջին համբույրն եղավ, այլ գորգեր գնելու լուրը։ Մնացածը Անթանոսյանը երբեք չիմացավ։

Ի՞նչ էր այդ մնացածը։ Մի լուր Փղշտական ծիծեռնակ թերթում և մի հայտարարություն, լուրը տպվելուց մի ամիս 10 հետո, զետեղված Եթովպական մամուլ թերթում։

Լուրը (Փղշտակ. ծիծեռնակ, № 113, 3-րդ երես)․ -

- Դեկտեմբերի 8-ին Մարինե Քրաջյան և մեծահարգո Անդրեաս Բալիքյան ամուսնացյալք։ Մեր խնդակցությունները հայրենակից զույգին։

Մարինե Քրաջյան, ոսկեգանգուր խոպոպիկներով կին, որի նամակը հիշո՞ւմ եք։ Մարինե Քրաջյան, որ թև էր տալիս նրան և որի մասին ամենից շատ մտածեց Հովնաթան Մարչը սեպտեմբերի 4-ին։ Զույգեր, մեկ, երկու, տասը եթովպական տատրակներ:

20 Այժմ վարագույրը բաց է, և դեպքերը կարծեք շարակցում են իրար։ Հասկանալի է դառնում, թե ինչու այն երեկոյան լալիս էր Հովնաթան Մարչը, երբ սպասավորը, մաքուր սրբած կոշիկները ձեռքին, ներս մտավ և մտքում ասաց.

- Կնիկը մեռել է...

Իսկ մենք նրան տկարամիտ ոմն էինք համարում։ Բուենոս Այրեսում կա մի ճաշարան, որի ցուցանակի վրա խոշոր տառերով գրված է.

ԿՌՈՒՆԿ ՈՒՍՏԻ՞ ԿՈԻԳԱՍ...

Գուցե ուրիշ առավելություններ ունի այդ ճաշարանը, օրինակ 30 համեղ խորտիկներ, եթովպական հարիշտա, խոհարարը հայրենիքեն կանչված է կամ ժամադրավայրն է եթովպացիներու և փղշտացիներու, ինչպես ասված է Եթովպական մամուլ թերթում տպած հայտարարության մեջ, սակայն այդ ճաշարանի ամենից կարևորը և մեր պատմության հետ անմիջապես