Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/87

Այս էջը հաստատված է


էլ այդպես կմնա, որովհետև անոթը ամուր է փակած։ Ուղեղը մի բանով աչքի է ընկել, մի կարմիր բիծ կա, կամ ծալքերն են ծուռ։

Մոտենում են տղաներ և աղջիկներ, նստոտում են աթոռներին, դասախոսը պատմում է ուղեղի կազմության մասին, ցույց է տալիս, թե ինչու՞ այս ուռուցքը կա, ինչու՛ ծալքերը ծուռ են։ Ունկնդիրները գրում են ու նայում անոթի հատակին ընկած ուղեղին։ Ոչ ոք հարց չի տալիս, թե ո՞ւմ գանգի մեջ էր ուղեղը։ Եվ եթե մեկն ու մեկը կարդում է անոթին փակցված թուղթը, 10 այդ էլ հենց այնպես, ի միջի այլոց․․․

Ընթերցո՛ղ, կա այդպիսի մի պահարան, ուր անոթների մեջ սրտեր են, մարդկանց սրտեր, մեծ ու փոքր, կարմիր, ճարպոտ ու անճարպ։ Եվ այդ բազմաթիվ անոթների մեջ կա մեկը, որի հատակին ընկած է մի սիրտ։ Անոթին փակցրած է այսպիսի մի թուղթ.

ԱԶԳ.-ԱՆԹԱՆՈՍՅԱՆ
ԱՆ․-ՀՄԱՅԱԿ
COR CORDIS
CAUSA. VITIUM CORDIS
ՔԱՂ․ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

20


Բժֆակի Կատյան, իհարկե, տեսավ այդ անոթը, աչքերը մի վայրկյան կկոցեց, միտքը լարեց․

- Անթանոսյսա՞ն... Ծանոթ ազգանուն է․․․

Եվ չհիշեց, Կատյան էլ մոռացավ նրան, որ սեպտեմբերի 4-ին, երկու քայլի վրա կանգնած, երանության երջանիկ ժամեր էր ապրում։

Իսկ ո՞ւր է նոր Եթովպիան։

Զարմանալի դեպքեր կատարվեցին, երբ տարին, որպես ժամացույցի սլաք, երկու շրջան արեց և նորից հասավ իններորդ 30 ամսին։

Հիշո՞ւմ եք, մարդիկ կային տափարակում այն առավոտ, երբ Հաջի Խարաբ գյուղից մեկը Անթանոսյանին ասաց, թե

- Վարժապետ, հողերդ...