Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/89

Այս էջը հաստատված է

ԿԱՐՄՐԱՔԱՐ

ՎԵՊ

(Պահպանված հատվածներ)

1

Կարմրաքար գյուղի մասին առաջին անգամ հիշատակում է գրենադիր գնդի պետ Երմոլով 2֊րդը իր այն ռապորտում, որ 1823 թ. ապրիլ 17-ին ներկայացրել է Կովկասյան մարզի պետ՝ ինֆանտերիայի գեներալ Ալեքսեյ Երմոլովին։ Ըստ այդ ռապորտի այն ժամանակ Կարմրաքարն ուներ 19 ծուխ, որոնցից 10 հարկատու չէին միայն 3 ծուխ։ Ոչ ռազմական և ոչ էլ տնտեսական նշանակություն չտալով, գնդապետը Կարմրաքարը համարել էր ոչ որպես գյուղ և դիմացը նշանակել՝ «մշտական ձմեռանոց»։ Երևի այդ ակնարկ էր այն մասին, որ Կարմրաքարը շրջապատված էր անտառով, զուրկ էր հաղորդակցության համար միջոցներից և միայն երկու բարակ կածանով էր կապվում արտաքին աշխարհի հետ։

Այդ թվականից մի քանի տարի հետո նույն վայրով անցել է և մի վարդապետ, որի ճանապարհորդական հիշողությունների մեջ կարելի է գտնել Կարմրաքարի անունը։ Այդ գյուղի մասին 20 նա գրել է հետևյալը. «Խորաձոր անդունդ և դաշտաձև հովիտ, զարդարյալ ծաղկոք և առատ բուսոթ։ Գարունն աստանոր բերե զնմանությունն Եդեմի...»։ Ապա հիշատակում է գյուղից վերև ընկած լեռների կլոր պարը, որի ամենից բարձր գագաթին կա սպիտակ լիճ՝ որպես հսկա մատանու ադամանդ։ Նույն գրքի մի այլ գլխում անդնդախոր ձորերում ընկած գյուղերի