Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/96

Այս էջը հաստատված է

են թափում... Արտի մեջ սատկած շուն են քցում... էլ էն հողը պտուղ կտա՞։ Մի խոսք, հողը խռովել է։

Խոսելուց նրա բարակ շրթունքները կլորանում էին, ներքին ծնոտի մի հատիկ դեղնած ատամի հետև, բերանի խոռոչում, խմորի գնդի պես թոլոլվում էր լեզուն։ Կարծես ոչ թե խոսում էր, այլ ծամծմում մի պատառ, որ հիմա պիտի կուլ տա։ Եվ եթե չլիներ մի հատիկ ատամը, այդ պատառը պիտի սահեր, ընկներ։

- Հնում մարդը ռամիկ էր, միամիտը,- շարունակում էր 10 մի քիչ շունչ քաշելուց հետո։ - Հիմա մարդու ոսկորն էլ է փոքրացել,չեմ իմանում ինչի՞ցն է, խորամանկությունի՞ց, թե՞ ուսմունքից։ Պապս էսքան էր,- և փայտը բարձրացնում էր վեր,- հորս էլ հո տեսել ես, տերտեր... Դե ինձանից արշա եկածն ի՞նչ պիտի լինի․..

- Ինչո՞ւ. Անդրեաս, Բարիկոն հասակով է,- պատասխանում էր Տեր Նորընծան։ Նա ոչ ոքի չէր կանչում գյուղում ընդհանրացած անունով, այլ ըստ իր չափաբերական մատյանի։

- Էհ, ո՛սկորն ասի, ոսկորը... Ամեն ինչը ոսկորի վրա 20 է... Այրումի ջուրը մին-մին որ խփում է գերեզմանատան կողմը, տեսնում եք ինչ ոսկորներ է հանում։ Մարդ մնում է զարմացած... Հավատալու չի, թե էն ոսկերքը մարդ արարածինն են... Արմունկը մի տղամարդի գլուխ, էնքան էլ սափ, որ երկաթն էլ չի աղալ։ Դե էն ոսկորի տերն էլ, տես ինչ մարդ է եղել, ինչ ուժի տեր: Հիմա ասում ես Բարիկոն... Աղանձած հասկի պես բռանդ մեջ կփշրես։ Էդ բոլորն ինչի՞ցն է՝ մարդու շատությունից, տերտեր... Լցվել են՝ էս սարի տակ մի գյուղ, էն քարի տակ մի շհար, էլ տեղ չկա։ Առաջ ի՞նչպես էր։ Ողորմած հոգի պապս էր պատմում, որ երեք օր, երեք գիշեր մեր 30 գյուղից որ կողմի վրա էլ գնայիր, ճանապարհին մի մարդու չէիր ռաստ գա, բարի օր ասեիր։ Հրեն Զրիկը, էս թումբի հետևը Զեյթան, հրեն հա՜, ծուխը... Դե շհարի մասին խոսք չեմ ասում։ Ապականությունը, որ էնտեղից է... Բա՜... հիմի ասի, թե Հիբանի տղերքը։ Նրանք չլինեին, մի ուրիշը տեղը պիտի բռներ։ Անհնարին բան է։ Մարդը որ էս ոսկորի տերն է, նա սոված էլ կմնա, նրա գլխին կբամփեն էլ, նրա արյունն էլ