Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/134

Այս էջը հաստատված է

խստությունը, լեզվի հարստությունները, բառերի ժլատ տնտեսումը։

Մի դիտողություն լեզվի մասին` թարգմանությունների կապակցությամբ։ Եթե ազգային լեզուները այժմ զարգանում են ռուսաց լեզվի ազդեցությամբ, որը ես համարում եմ միանգամայն բնականոն, որովհետև դա Հոկտեմբերյան հեղափոխության լեզուն է, ապա ռուսերեն թարգմանելու ժամանակ՝ վերջինիս տարողունակությունն ընդլայնելու համար, անհրաժեշտ է նրա մեջ մուծել ազգային լեզուների բոլոր նվաճումները։ Ռուսաց լեզուն նույնպես փոփոխվում է հարստանալով նոր դարձվածներով ու բառերով։

Ընկերներ... Եկեք աշխատենք այնպես անձնազոհաբար, այնպես ազնվորեն, այնպես կրքոտ, ինչպես աշխատում են միայն մեր դարաշրջանի լավագույն մարդիկ՝ բոլշևիկները,... և այն ժամանակ մենք կարդարացնենք խորհրդային գրողի բարձր կոչումր: