Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/139

Այս էջը հաստատված է

հանքերում են աշխատում կամ էլ արհեստավորներ են և ունեն իրենց սեփական արհեստանոցները:

Պարապմունքներից այգեպանությունը գլխավոր տեղն է բռնում և շատ օգտավետ է միայն պտղաբեր տարիներում։ Այգիների ծառերի մեծ մասը խնձորենի է, որ այստեղ շատ լավ է աճում, մանավանդ մի քանի տեսակները։ Խնձորենուց բացի, տարածված է տանձենին, նաև դամբուլենին ու կեռասենին։ Այս երեք տարի է ինչ այգիները ոչինչ չեն տալիս, և եթե յուրաքանչյուր գյուղացու վրա իր այգիների վնասը տարեկան միջին թվով 500 ռ. գցենք, 3 տարվանը կլինի 1500 ռ., իսկ ամբողջ գյուղի վնասը` 100,000-ից ավելի։

Եթե ավելացնենք անօրինակ թանկությունն ևս, աշխատող ձեռքի պակասը, անցյալ տարվա ցորենի չլինելը—հասկանալի կլինի գյուղացու ծանր կացությունը։ Եվ այժմ գյուղում տուն չկա, որ պարտք չլինի այս նեղ օրերը մի կերպ կառավարվելու համար։

Արդ` այսպիսի դրության մեջ մտածել դպրոցի մասին, աչքի ընկնող մի պատվաբեր երևույթ է, որ գալիս է ցույց տալու, թե ինչպես գյուղացին հասկացել է ուսման անհրաժեշտությունը, որ հացի հոգսի հետ աշխատում է որդուն անուսում չթողնել։

Լորի դպրոցը հիմնվել է դպրոցների վերաբացման հենց առաջին տարին[1]: Հնության կողմից նա կարող է մրցել ուրիշ շատ դպրոցների հետ։

Վերաբացումից հետո եղել են մի շարք ուսուցիչներ, որոնց մեջ նաև Գառնիկ Քալաշյանը[2]։ Կարոտով և անձկությամբ են հիշում գյուղացիք այն վարժապետներին, որոնք լավ անուն են վաստակել իրենց աշխատանքով։

Այս տարի ուսումը շատ ուշ, նոյեմբերի 5-ին սկսվեց, իսկ վերջացավ մայիսի 28-ին։

Հիմնվելու օրից ի վեր դպրոցը ունեցել է երեք բաժանմունք։ Բայց այս տարի, ի նկատի ունենալով, որ տարին ուշ սկսվեց, և որ Գ բաժանմունքի աշակերտները թվով քիչ են, հոգաբարձությունը, տեսչի կարգադրությամբ, Գ բաժանմունքը միացրեց երկրորդի հետ։ Աշակերտների ընդհանուր թիվը 33 էր, որից` 29 տղա, 4 աղջիկ. մինչդեռ անցյալ տարիներում աշակերտների թիվը 60-ից անցնում էր։

Աշակերտների մեծ մասը լորցի են` 24 հոգի և 4 աղջիկ, իսկ Գետաթաղից` 7 տղա, Դարաբասից` 1: Դարաբասը Լորից հեռու է 2 վերստ,

  1. 1
  2. 2