Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/141

Այս էջը հաստատված է

և շարունակի իր նպաստը։ Մի դիմում էլ ուղարկված է գրոզնիաբնակ եղբ. Փանյաններին։

Սպասվելիք այդ գումարներով պիտի շենքի պակասները լրացնեն և հնարավորություն եղած դեպքում դպրոցը երկդասյան դարձնեն:

Կրթե՛նք գեղջուկի որդուն հայ ոգով, որ հավիտյան վառ մնա հայի օջախը, հուրը՝ անշեջ:

ՄԵՐ ՍՈԻՐԵՆԸ

(Շտ.—կապիտան Տ. Աբրահամյան)

[1]

Գարնան պես միշտ ուրախ ու ժպտուն, կյանքում` պարտաճանաչ ու համեստ, կռվում` խիզախ և չնահանջող։

— Մեր խելառ Սուրենն էր։

Միջնակարգ կրթությամբ, մի քանի տարի հազիվ կարողացավ գնալ իր ուխտած ճամփով, երբ երկինքը շառագունեց վարդագույն հույսերով, և արյունոտ մեր վաթանը կանչեց ջահելներին։

Սուրենի երազուն ու պավող հոգին չէր կարող արձագանք չտալ այդ կանչին, ու նա գնաց...

Եվ երբեք ետ չնայեց և ձյան ու անձրևների տակ անկողինը չհիշեց։

Անողոք կյանք...

Նա, որ միշտ Արև էր երազում, Ղարաքիլիսում, անշուք խրճիթի մի մութ անկյունում, մենակ, թոշնեց՝ Արև չտեսած։

— Ների՛ր, Սուրեն, մի վրդովվիր. լուռ ու հանգիստ ականջ դիր աշնան դալուկ տերևներին, նրանք կպատմեն քեզ Արևիդ ու կյանքի մասին։

— Փա՜ռք ձեզ, Արև երազողներ։

ՀՈՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀՐԱՎԻՐՈՒՄ

Դեռ հիմա մեզանում կան ռաշպար գյուղացիներ, որոնց եթե հողագործության վերաբերյալ մի որևէ հարց ես տալիս, նա պատասխանում է քեզ, թե «աքինչի օլ, բիլիջի օլմա», այսինքն թե՝ «դու վարող եղիր, իմացող մի լինիր»։ Իհարկե, սա միանգամայն անհիմն և սխալ

  1. 1