Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/142

Այս էջը հաստատված է

կարծիք է. ընդհակառակը, հարկավոր է անպայման լինել իմացող, իսկ չիմանալուց սովորել, սովորել և միայն սովորել, այն էլ գլխավորապես փորձառությունների միջոցով, որպիսով միայն կարող կլինեն նրանք բավարարելոլ իրենց դրությունը։ Դրան ապացուցում է փաստը ինքը։

Այս տարի Ներքին Խոտանան գյուղը, բացի տեղական հացաբույսերից, ցանել է ևս ուրիշ հացաբույսեր (Կարմրահասկ, Տկլոր ցորեն և այլն) և պարզվել է, որ այդ հացաբույսերը` տեղականի հետ համեմատած, տասն անգամ ավել օգուտ են տալիս։ Տեղական ցորենի մի օրավարից (2 փթից) ստացվել է 30—40 խուրձ, իսկ, ընդհակառակը, այդ նորեկ հացաբույսերի մի օրավարից` 300—400 խուրձ։

Սա արդեն մի օրինակելի երևույթ է, որին մեր հողագործ ընկերները պետք է ուշադրություն դարձնեն։

Պակաս ուշադրություն չպետք է դարձնի նաև մեր գավառային հողաբաժինը` նման զանազան սերմնացուներ բերել տալու և տեղերում փորձադաշտեր հիմնելու համար։

ՄԻ ԴԺԲԱԽՏ ԵՐԵՎՈԻՅԹ

Խորհրդային իշխանության իրավակարգում յուրաքանչյուրս աշխատում ենք ձեռք֊ձեռքի տված, ընկ. Լենինի առաջադրած ցուցմունքներով անգրագիտությունը լիկվիդացիայի ենթարկել, որին պարտավոր է աջակցել յուրաքանչյուր խորհրդային ծառայող։

Սակայն գյուղերում նկատվում է սրա հակապատկերը։ Կան գյուղխորհրդի նախագահներ, որ փոխանակ առաջին հերթին ուղարկելու դպրոց իրենց երեխաներին և օրինակ ծառայելու գյուղացիության, ընդհակառակը, նրանք խուսափում են այդ օրինակը լինելուց, չուղարկելով երեխաներին դպրոց, պատճառաբանելով, թե` հնարավորություն չունեմ։ Ես կարծում եմ, որ այս արդարանալու միջոց չէ։

Եթե խորհուրդի նախագահները չուղարկեն իրենց երեխաներին դպրոց, հետևապես գյուղացիներից շատ-շատերը չեն ուղարկի։ Ինչո՞ւ, պարզ է, որ աշխատավորությունը հետևում է նրանց, իսկ եթե դրանք չեն կարող այդ օրինակը լինել, արժանի էլ չեն խորհրդային ծառայող լինել, նույնիսկ ազատ քաղաքացի լինելու էլ են անարժան։ Կան նաև