Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/143

Այս էջը հաստատված է

այնպիսիներր, որ երկու երեխայից մեկն է ուղարկում, կարծես թե մեկը հարազատ է, իսկ մյուսը՝ խորթ։

Այդպիսիները թո՛ղ շտապեն ուղղելու իրենց սխալ քայլը:

ՀՐԱՇԱԼԻ ՑՈՐԵՆԸ ԶԱՆԳԵԶՈԻՐՈԻՄ

Երևի շատերը լրագրիցս[1] տեղեկացել են արդեն Հրաշալի ցորենի մասին։ Ավելորդ չենք համարում մի երկու խոսք ասել և մեր ընթերցողներին այդ ցորենի մասին։

Գավառական գյուղատնտեսական կայանին հաջողվել է կենտրոնից ստանալ մոտ չորս փութ այդ Հրաշալի ցորենից։ Ստացած ցորենը պետք է բաժանել մի շարք գյուղական տնտեսությունների մեջ, յուրաքանչյուրին մոտ 10-ական ֆունտ։

Այդ արվում է հետևյալ նպատակով.

Հենց այժմվանից դժվար է ասել, թե Զանգեզուրի որ շրջանը կամ որ գյուղն է ամենից համապատասխանն այդ ցորենի մշակման համար։ Հարկավոր է փորձել և փորձից հետո միայն որոշել այս կամ այն շրջանը։

Հենց դրա համար էլ ստացած ցորենը բաժանվելու է մի շարք գյուղերի մեջ[2], նախօրոք ի նկատի է առնվելու, թե այդ գյուղում կամ շրջանում հացաբույսերի մշակույթը որ տոկոսն է կազմում։ Անհնար է Հրաշալի ցորենի մշակույթն այն շրջանում, ուր ժողովրդի եկամուտի աղբյուրը գերազանցորեն անասնապահությունն է կամ երկրագործությունը։

Հրաշալի ցորենի հետ մեծ հույսեր չպիտի կապել, որպեսզի հետո չհիասթափվել։ Հաստատ և առանց սխալվելու կարելի է ասել, որ համապատասխան հողում Հրաշալի ցորենն ամեն տարի կտա երկու անգամ ավելի, քան տեղական ցորենը։

Գյուղկայանից Հրաշալի ցորենն ստանող գյուղացիք պիտի արձանագրվեն կայանում։ Նրանց կտրվի ցուցմունք և խորհուրդ՝ Հրաշալի ցորենի մշակման համար։ Եվ մինչև հունձը կայանն առանձին ուշք պիտի դարձնի գյուղական այդ կոլեկտիվ փորձերից ստացած արդյունքի վրա:

  1. 1
  2. 2