Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/146

Այս էջը հաստատված է

կենտրոններում Զանգեզուրի գյուղացիությունն ունի բանիմաց երիտասարդություն։

Արդյունավետ գործունեություն ունի և կանանց միությունը, նրանց համար կազմակերպվում են ընդհանուր ժողովներ ու դասախոսություններ։ Յուրաքանչյուր ժողովին անդամների թիվն ավելանում է. մեր գեղջկուհին դառնում է ավելի գիտակից և խիզախ` հին տրադիցիան պատռելու և նորին հաղորդակից լինելու գործում։

Պատկոմական կազմակերպությունն ունի 150 անդամ. գյուղի կարգապահության գործում, ինչպես և շինարար աշխատանքի մեջ, պատկոմների կոլեկտիվը միշտ էլ ակտիվ մասնակցություն ունի։ Մնացած երիտասարդները հետևում են նրանց և գնում պատկոմների ետևից։

Գյուղում վերջերս կազմակերպվել է բատրակների միություն։ Խնձորեսկում բատրակ շատ կա, իր շահն և ուղին ճանաչող բատրակ։ Եվ գործունյա մի կազմակերպություն է այդ միությունը, որի հետ հաշվի է նստում գյուղի արթնացող կուլակն ոլ համփան։

Ձմեռ ժամանակ գյուղի երիտասարդները դպրոցում կազմակերպում են յուրաքանչյուր շաբաթ ներկայացում, մերթ ձրի, մերթ չնչին վճարով։ Ներկայացմանը հաճախ հավաքվում է 300-ից ավելի մարդ։

Գյուղը բժշկական օգնության կարիք ունի։ Մեր ամենամեծ գյուղը ո՛չ միայն բժիշկ չունի, այլև, նույնիսկ, զուրկ է բուժակից։ Շրջանի բուժակը նստում է ուրիշ գյուղում, հարկավոր է Խնձորեսկ ուղարկել գոնե մի բուժակ և բանալ թեկուզ շատ հասարակ ամբուլատորիա։ Շատ հաճախ մահանում է հիվանդը, որովհետև տերը միջոց չունի Գորիս գնալու` բժշկի կամ դեղի ետևից։

Այս<պես> է ապրում մեր ամենամեծ գյուղը` Խնձորեսկը, ցրված-փռված խոր ձորերում, տները` քարափոր, մարագ ու դեզ քարափի ծերին:

ԳՅՈԻՂԱՏՆՏԵՍՈԻԹՅՈԻՆՆ ԱՌԱՋ ԵՎ ԱՅԺՄ

Մեր թերթի սուղ էջերը չեն ներում, որ այս հարցի մասին մանրամասն գրենք։ Սակայն թռուցիկ ակնարկն անգամ հերիք է ցույց տալու, թե զարգացման ի՞նչ ահռելի թափ ստացավ մեր գյուղական հետամնաց տնտեսությունն ու հողային գործը Հոկտեմբերյան հեղափոխության շնորհիվ։