Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/158

Այս էջը հաստատված է

Նյութական միջոցները վերջերս ավելի սուղ են դարձել. մինչ այդ, յուրաքանչյուր ամիս երկու անգամ բանվորներն ստացել են իրենց աշխատավարձը։ Միայն վերջերս այդ աշխատավարձի արժեքը նրանք ստանում են համապատասխան չեկով՝ կոոպերատիվում ապրանք գնելու համար։ Պետք է ասել, որ Ղափանի կոոպերատիվն ամեն ջանք գործադրում է բավարարել բանվորության կարիքներին, և պահեստում ունենալ ապրանքների անհրաժեշտ քանակ։

Հանքերի վարչությունն աշխատեցնում է և մի էլեկտրաղաց, որ շատ մեծ օգնություն է տալիս շրջակա գյուղացիության։ Էլեկտրաղացի գործին կիսրար է և Ղափանի շրջգործկոմը:

Այժմ կատարվող աշխատանքների թվին է պատկանում և Գորիս-Ղափան հեռագրաթելի անցումը և հանքերում փոստային բաժանմունք հաստատելը։ Այդ շատ անհրաժեշտ աշխատանքը տարվում է արագ թափով։ Այդպիսով հանքային վարչությունը, ինչպես և Ղափանի dողովուրդը, հնարավորություն կունենան կապվելու դրսի աշխարհի հետ։ Իսկ մինչ այդ, մի հեռագիր մինչև հասներ Երևան ու ստացվեր պատասխանը (Գորիսի վրայով), տասն օր էր տևում։

Հանքային վարչության տեխնիկական շտատը թերի է։

Ղափանի հանքերի հարստությունը դեռ երկար ժամանակ կբավարարի։ Կտրված լինելով դրսից և զուրկ՝ հարմար ճանապարհներից, հանքերի շահագործումը պատերազմից առաջ լայն ծավալ չի ընդունել։ Աշխատել են ստանալ այնպիսի հորերից, որտեղ պղնձի ամենամեծ տոկոսը կա։ Այդ տոկոսն առաջ հաշվում էին 15—16։ Այս անգամ հալել են 12 տոկոսանի պղնձահանք, իսկ այժմ ստանում են մինչև 14 տոկոս։ Պատերազմից առաջ մասնավոր դրամատերերը Ղափանի պղինձը էլեկտրոլիզի ենթարկելով՝ զատում և ոսկի էին ստանում։ Ոսկի ստանալու համար նրանք պղինձն ուղարկում էին Ալավերդու գործարանը։ Ղափանի պղինձն իր մեջ պարունակում է ոսկու բարձր տոկոս։ Հանքային վարչությունը ծրագրել է էլեկտրոլիզն ապագայում կատարել Ղափանում և դրա համար կառուցել առանձին գործարան։

Շրջակա գյուղերի համար պղնձահանքերի վերականգնումը շատ մեծ նշանակություն ունի։ Ստեղծվում է շուկա՝ գյուղի մթերքները սպառելու, բացվում է եկամտի մի աղբյուր, հեռավոր Զանգեզուրում շենանում է բանվորական մի կենտրոն, զարթնում է բանվորների մի մրջնոց, որ անդուլ աշխատանքով գետնի երես է հանում խորխորատներում