Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/166

Այս էջը հաստատված է

հետո, եթե գյուղացին միջոց ունի, պիտի ծառը պարարտացնի։ Չոր փեյինը այդ նպատակի համար շատ լավ է։

Բացվում է գարունը։ Ծառերի խնամքն ավելի է շատանում։ Հարկավոր է ծառը գետնից մի երկու արշին բարձրությամբ կրաջրով սպիտակացնել։

Ընդունված է այդ անել և աշնանը, որպեսզի նապաստակն ու այլ կրծող կենդանիներ կեղևին չվնասեն։

Ծառը մի ուրիշ պահանջ էլ ունի. փայտով ճղներին չտալ և ոչ էլ քարով։

Ամեն մարդ էլ նկատած կլինի, որ ծառին խփած տեղերում կեղևը պլոկվում է և մաշկվում։ Շատ հաճախ այդպիսի տեղերում են առաջ գալիս խուլեր, որոնք ուռչում են, պնդանում, և դրանից չորանում են ամբողջ ճյուղեր։

ԻՆՉՊԵ՞Ս ՎԵՐՋ ՏԱԼ ԱՐՏԻ ՓՈԻՇԻՆ

Բոլորն էլ գիտեն, որ մեր արտերի ամենամեծ թշնամին փուշն է, կոշտ տերևներով, կարմիր ծաղիկներով և փոքրիկ փշիկներով՝ թե՛ տերևների ծայրերին և թե՛ ցողունի վրա։

Հնձելիս՝ ձեռքեր է ծակում, կալսելիս՝ փշերը մարդու աչք են ցավեցնում։

Փուշը շատ֊շուտ կարողանում է տարածվել։ Մի արտում որ երևաց, երկու տարուց հետո մի քանի արտ է խլելու։ Փուշի մի բույսը տալիս է մինչև հինգ հազար սերմ, որոնք շատ հեշտ տարածվում են։

Փուշը շատ խոր արմատներ ունի։ Նրա արմատների վրա կան աչքեր։ Եվ գութանով վարելիս, երբ գութանը կտրում է նրա գլխավոր ցողունը, արմատների այդ աչքերից նոր ցողուններ են դուրս գալիս և ավելի շատ տարածվում։

Տեսել եք, որ փուշը խմբերով է տարածվում։ Այդ նրա արմատների աչքերն են, որ բուսել են գլխավոր ցողունի շուրջը։

Փուշը շատ լավ է բսնում սևահող և կավային հողերում։ Եթե ամառն անձրևային է լինում, փուշն ավելի քիչ սերմ է տալիս։

Ինչպե՞ս վերջ տալ փուշին.

Ամենից առաջ այդ մի մարդու բան չի։ Բոլորը պիտի միանան և ամբողջ գյուղով մի որոշում անեն՝ արտի փուշին վերջ տալ: Փուշը