Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/167

Այս էջը հաստատված է

արտի սահմանում կամ միջնակում չպիտի թողնել. սերմը էնտեղից կփոխվի։ Հարկավոր է այդ ազատ հողերի փուշը գերանդիով վեր տալ, որ հա՛մ արտն ազատվի փուշից ու նրա սերմից, հա՛մ էլ փուշի տեղ բուսնի ապրանքի համար ուտելու խոտ։ Փուշը պիտի մինչև ծաղկելը քաղել։

Վարելու ժամանակ, երբ փուշի և այլ խոտերի արմատները գութանը պոկում է և թափում ակոսի մեջ, պիտի իսկույն հավաքել։ Դրա համար գութանի ետևից պիտի գնա մի երեխա կամ կին, որ հավաքելու է այդ արմատները։

Հնձից հետո շատ լավ կլինի արորով (չութ) քյուլաշը վարել՝ շատ երես։

Դրանից հետո մեկ էլ աշունքն են ցել անում, բայց այս անգամ՝ խոր, որպեսզի փուշի նոր ցողունները ոչնչանան։ Ամառվա շոգին, երբ փուշի արմատները արևի տակ են մնում, իսկույն չորանում են և այրվում։

Ամեն տարի փուշը մեր գյուղացիներին անհաշիվ վնաս է տալիս։ Հողը մի երկու տարի թողնում են, որ հանգստանա։ Բայց փուշը բսնում է խիտ, ապրանք չի մոտենում։ Եվ զարմանալի չի, որ երկու-երեք տարի հանգստանալուց հետո հողն էլի չի ուժեղանում։ Փուշը ծծել է նրա նյութը, փուշից հողն ուժասպառ է եղել։

Դրա համար էլ փուշին պիտի վերջ տալ:

Կ. ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ, «ԾԽԱԽՈՏԻ ՄՇԱԿՈԻԹՅՈԻՆԸ»

Գրքույկի[1] հեղինակը մեր գյուղատնտեսական գրականության մեջ վետերան է[2]։ Մատչելի լեզվով նրան այս անգամ էլ հաջողել է ծխախոտի մշակման մասին գործնական խորհուրդներ տալ։ Ժողովրդին հասկանալի լեզվով գրելու ցանկությունը չի արդարացնում այն սակավաթիվ սայթաքումները լեզվի, որ արել է հեղինակը։

«Առաջին ջուրը կոչվում է ծխախոտին հոգի տվող ջուր»,— ասում է հեղինակը գրքույկի 15-րդ երեսում և ընդգծում «հոգի տվող» բառերը. կարծես այդ որոշ տերմին է։ Անհաջող է և ավելորդ։

Բավական վիճելի խնդիր է, թե քանի տարի իրար ետևից նույն հողում կարելի է անընդհատ ծխախոտ մշակել։ Ծխախոտի մշակությունը

  1. 1
  2. 2