Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/168

Այս էջը հաստատված է

մեր գյուղերում տարածված չէ դեռ։ Իսկ շատ գյուղերում անընդատ, տասնյակ տարիներ նույն հողում ծխախոտ են մշակում։

Փորձո՞վ է ստուգված, որ առվույտից ու կորնգանից հետո ծխախոտը «կարող է 2—3 տարի լավ բերք տալ»։ Սակայն ստույգ է, որ այդ բոլորից հետո, իբր ազոտով հարուստ, ծխախոտի որակը շատ է պակասում, հենց այդ նույն ազոտի շնորհիվ (տե՛ս А. Бабо, "Воздель. табака", եր. 13)։

Մեր գյուղերում ծխախոտը վնասատուներ շատ ունի։ Նրանց դեմ կռվելու մասին քիչ է ասված, ընդամենը մի երես և այն էլ՝ շիթելանոցի վնասատուների մասին։

Ծխախոտը ջրելու մասին խոսելիս՝ չի ասվում, թե ե՞րբ ջրել, օրվա ո՞ր ժամանակ։ Հնարավո՞ր է շոգ կեսօրին ջրել, կամ առաջին շրջանում սառը ջուրը չի՞ ազդում ծխախոտի մատաղ տունկերին։

Ծխախոտի մշակության ընթացքում հողը փխրացնելուց շատ բան է կախված։ Գուցե այդ ամենից կարևոր աշխատանքն է, մանավանդ, որ մերոնք հարկավոր չափով չեն անում այդ թոխելը[1]: Շատ է ասված քաղհանի մասին, իսկ այդ կարևոր աշխատանքի մասին միայն այսքան՝ «հողի փխրացնելը պիտի կատարվի 2—3 անգամ»։ Ե՞րբ կատարել առաջին կամ երկրորդ անգամ։ Ոչինչ չի ասված այդ մասին։ Պիճերը[2] ե՞րբ կտրել, երեկոյա՞ն, թե՞ շոգ կեսօրին, երբ տերևների մեջ ավելի քիչ ջուր կա, ուրեմն և ավելի քիչ կվնասվեն կտրատելուց։

5-րդ նկարը՝ «Ծխախոտի տեսակավորելու և հակ կապելու մասին», ոչինչ չի ասում այդ մասին։ Նստում ենք ու մտածում. «Գյուղացու գրադարանում» նկարները խնամքով պիտի տալ, պարզ ու տեսանելի։

Բայց և այնպես՝ «Ծխախոտի մշակությունը» հաջող և կարևոր ձեռնարկ է ծխախոտի մշակությամբ պարապող գյուղացու համար։


ՎԻԿԸ ՋԱՆԳԵԶՈԻՐՈԻՄ

Մեր լեռնային գավառներում անասունների կերի խնդրի հաջող լուծումն այն լծակն է, որով պիտի հեղաշրջվի այդ գավառների հետամնաց անասնապահությունը, դարձնի այն շահի միակ աղբյուրը և ետ մղի դաշտային մշակույթներին, որոնք այդ գավառներում անհրաժեշտ նախապայմաններ չունեն մշտական եկամուտ տալու։

  1. 3
  2. 4