Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/174

Այս էջը հաստատված է

կաթնատնտեսությունը ձեռնտու չէ դառնում, գյուղացին էլ չի ուզում ավել կովեր պահել։

Մենք կերի մասին շատ ենք գրել[1], միջոցներ ենք ցույց ավել։ Կովերի կերի մասին նորից կգրվի, գործնական աշխատանքները գնալով ավելի են շատանում՝ կովերի համար լավ կեր ունենալու համար։

Հիմա խոսենք ցուցադրական կերակրման մասին։

Այս տարվա գյուղատնտեսական ցուցահանդեսին շատ գյուղացիներ տեսան հողբաժնի ցուցադրական դաշտից ստացված կերի բազուկը: Այս տարի մի քանի տնտեսություններ են բազուկ ցանել և լավ օգուտ ստացել։

Հողբաժինը իր ունեցած կերի բազուկով այս տարի մի քանի գյուղերում կազմակերպում է ցուցադրական կերակրումներ։ Բայց մենք էլի չասացինք, թե էդ ցուցադրական կերակրումը որն է։

Ցուցադրական կերակրումը փորձ է, ցույց տալու գյուղացիներին, թե ի՞նչ միջոցով, ինչպիսի՞ կեր տալով, կերը օրեկան քանի՞ անգամ տալով կարելի է էդ կովից ստացվող կաթի չափը ավելացնել։ Ուրեմն՝ փորձի միջոցով մի կով կերակրելով և այդ արդյունքը գյուղացիներին ցույց տալով, ցուցադրական կերակրման նպատակն է կովից շատ օգուտ ստանալը, շատ կաթ ստանալը։

Հաստատած է, օրինակ, կերի բազուկի մի փութը հողբաժինը ծախում է 20 կոպ., այսինքն՝ երկու գրվանքան մի կոպեկ։ Իսկ հայտնի է, որ երկու-երեք գրվանքա բազուկը մի գրվանքա կաթ է տալիս։ Ուրեմն՝ մեր կովին մի կոպեկի կեր տալով, մի գրվանքա կաթ ենք ստանում։

Ցուցադրական կերակրման նպատակն էլ էդ է. փորձով ցույց տալ, թե որն է ամենալավ կերակրելով միջոցը։ Շատերը կարող են ասել, թե ո՞րտեղից ճարենք բազուկ կամ ուրիշ կեր, որ մենք կարողանանք կերակրել։ Խոտ, դարման հո կա՞. եթե դրան ավելացնենք բազուկն ու քուսպը կամ գարու ալյուրը, հնարավոր է կովերին լավ կերակրել։

Հողբաժինը ցուցակագրել է ութ տնտեսություն, զանազան գյուղերում։ Այդ տնտեսություններում մի-մի կով ցուցադրական կերակրման են ենթարկելու։

Կերակրելուց առաջ կովի քաշն են որոշում՝ չափելով։ Դրանից հետո սկսում են կովը կերակրել։ Առաջուց կազմում են կերի չափը, այսինքն՝

  1. 1