Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/175

Այս էջը հաստատված է

որոշում են, թե քանի՞ գրվանքա խոտ պիտի տալ, ինչքա՞ն բազուկ ու դարման և այլն։

Ամեն օրվա կերը կշռում են, ինչպես և տված կաթը։ Ստացած կաթը ցույց է տալիս, թե ի՞նչքան ճիշտ է կազմված կերի չափը։


ԱՌՎՈՒՅՏՆ ՈՒ ԿՈՐՆԳԱՆԸ ԴԵՄԻ ՀՈՂԵՐՈՒՄ[1]

Արհեստական խոտացանության նշանակությունը մեր լեռնագավառներում շատ մեծ է։ Այդ խնդրի բարեհաջող լուծումից է կախված ո՛չ միայն այդ գավառներում շահավետ անասնապահություն ստեղծելը, այլև դաշտային մյուս մշակույթների ձեռնտու ցանքաշրջանառությունը։

Ցանովի խոտերի մշակույթը տարածելու, նորանոր հողամասը նրան հատկացնելու անհրաժեշտությունը լեռնային գավառի գյուղացին արդեն շատ լավ գիտե։ Այդ խնդրում գուցե մեր ագրոաշխատավորների ագիտացիան ուշացած համարվի։ Այժմ հրամայական է գործնական միջոցների կիրառումը, պիտանի ձևերի ցուցադրումը, մատչելի գներով ցանովի խոտաբույսերի սերմեր հայթայթելը և այլն։

Անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրության և խիստ հաշվեառման ենթարկել այն բոլոր փորձերը, որ կատարում են այս կամ այն գյուղում՝ ցանովի խոտերի մշակույթն է՛լ ավելի զարգացնելու։ Առաջին թեթև ծանոթությունն անգամ համոզում է, որ շատ նշանակալից փոփոխություններ են կատարվում մեր գյուղերի տնտեսության մեջ։ Բնորոշ է, որ մի շարք շրջաններ, որոնք պատերազմից առաջ առվույտի և կորնգանի սերմերը դրսի շուկաներում էին ձեռք բերում, այժմ իրենք են պատրաստում իրենց տնտեսության մեջ։ Գյուղեր կան, որոնք այժմ ունեն այնքան առվույտ ու կորնգան, ինչքան պատերազմից առաջ, բայց այդ առվույտն ու կորնգանը տեղում ստացած սերմից է։

Միանգամայն նորություն է այն, որ գյուղացին իր առվույտատեղը կամ կորնգանը չի հնձում, այլ թողնում է միայն սերմացու ստանալու, որովհետև այդ ավելի ձեռնտու է։ Տնտեսություններ կան, որոնք դարձել են մի֊մի սերմաբուծարաններ և շրջանի գյուղացիությանը մատակարարում են առվույտի և կորնգանի սերմ. փոփոխության է ենթարկվում և այդ սերմացուն ստանալու տեխնիկան։ Նրանց, որոնք այժմ

  1. 1