Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/176

Այս էջը հաստատված է

առվույտ և կորնգան են ցանում, ամեն տարի սերմացուի համար թողնում են մի առանձին հողակտոր։

Նկատվում է նաև մի ուրիշ կարևոր հանգամանք, որի մասին ուզում ենք հիշել այս հոդվածով։ Գյուղացին աշխատում է, ջրովի հողերի պակասից ստիպված, առվույտի և կորնգանի համար հատկացնել անջուր հողերը, դեմի սարը, գյուղամոտիկ հողամասերը և այլն։ Ճիշտ է այդ դեպքում առվույտն ու կորնգանը պակաս են բերք տալիս, փոխվում է և մշակության ձևը, բայց և այնպես, տնտեսական ձեռնտվությունը նրան ստիպում է տարեցտարի ընդլայնել դեմի առվույտի և կորնգանի տարածությունը։

Շատ գյուղերում են փորձեր կատարվում։ Կորնգանը շատ տեղեր է անջուր հողերում բսնում, բայց վերջերս նկատելի է առվույտի մշակումը նման դեմի հողերում։

Մենք ստորև տալիս ենք Սիսիանի շրջանի Ախլաթյան գյուղի մշակման ձևը, որովհետև շրջանում այդ ասպարեզում առաջին պիոները եղել է այդ գյուղը։

Դեմի հողերում առաջին անգամ կորնգան ցանել է 18 տարի առաջ նույն գյուղացի Քրիստափոր Հարությունյանը, որից հետո մյուս գյուղացիք սկսել են ավելի շատ մշակել։ Օրինակը վարակել է և շրջակա գյուղերին։ Դեմի հողերում կորնգան մշակելուց հետո վերջերս սկսել են ցանել և առվույտ։ Երկուսն էլ դեմի հողերում միայն մի անգամ են բերք տալիս, որից հետո, աշնան դեմ մնում է շատ լավ արոտատեղ։

Դեմի կորնգանի և առվույտի համար հողը վարում են սեպտեմբերի վերջին, գութանով, 3—4 վերշոկ խորությամբ։ Գարնանը, ցանելուց առաջ, ապրիլին կրկնահերկ են անում, այս անգամ արորով, 2 վերշոկ խորությամբ։ Ապրիլից ավելի շուտ ցանելու դեպքում ցրտահարության երկյուղը կա։

Նախքան ցանելը կրկնահերկը հավասարեցնում են ցաքանով, մի քանի անգամ, որպեսզի հողի երեսը միահավասար լինի և սերմերը խոր կամ երես չընկնեն։

Պատահում է, որ կորնգանին հատկացրած հողը չեն ցաքանում, իսկ ցանելուց անմիջապես հետո նորից ցաքանում են թե կորնգանը և թե առվույտը։

Ցանում են ձեռքով, դեսյատինին առվույտ՝ 2½ — 3 փութ, իսկ կորնգան՝ 6½ — 7½ փութ։ Ջրովի հողերում ավելի քիչ են ցանում,