Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/180

Այս էջը հաստատված է

այս գրքույկը, մանավանդ որ մատչելի լեզուն հենց այս գլխից հաջող տարածման գրավականն է[1]։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԲԼԱՆԿԻ ԱՌԹԻՎ

(Գրախոսականի փոխարեն)

1925 թ. մարտին կայացած գյուղատնտեսական խորհրդակցությունը[2] հրահանգեց գյուղվարչության՝ ձեռնարկել մանրազնին գյուղատնտեսական հետազոտության, նպատակ ունենալով վեր հանել մեր գյուղատնտեսության զանազան ճյուղերի տեխնիկան, թերություններն ու առավելությունները, գալիք աշխատանքներն ավելի հարմարեցնելու գյուղատնտեսության իրական վիճակին։ Գյուղվարչությունը կազմել է «Գյուղատնտեսական հետազոտության բլանկ» 149 հարցից, 21 էջ վրա[3]։ Այդ բլանկներն ուղարկված են գավառները՝ աշխատանքներն սկսելու համար[4]:

Ստացված տեղեկությունների համաձայն՝ տեղերում այդ աշխատանքը հաջող չի գնում. թերություններ կան[5]: Գյուղվարչությունը հատուկ շրջաբերական֊հրահանգով բացատրել է հետազոտության ձևերը, բայց և այնպես այդ գործը չպիտի տա այն արդյունքը, որ կարող էր ստացվել գործին մի քիչ ավելի ուշադիր և խնամքով վերաբերվելուց։

Բլանկը թարգմանված է նախկին զեմստվոյի՝ նման հետազոտման թերթից. թարգմանված է համարյա բառացի, առանց հարմարեցնելու տեղական պայմաններին։ Մենք մի կողմն ենք թողնում այն, որ նախկին զեմստվոն նման հետազոտությամբ մեր գյուղվարչութունից տարբեր նպատակ էր հետապնդում։ Նույնը չէ, որ անհրաժեշտ է մեզ: Եվ եթե գյուղատնտեսական հետազոտության արդյունքը պիտի շտկումներ մտցներ մեր այս կամ այն ձեռնարկած քայլի մեջ, այդ ձևով ուսումնասիրությունը մեր գյուղատնտեսության միայն աղոտ պատկերը կտա։

Սկսենք առաջին հարցից։ Առաջին հարցում թվում է, թե գյուղում ինչքան հողեր կան և ինչպիսի հարցեր կան՝ «շենքեր, տնատեղեր», մոռացված են կալատեղերը, որ քիչ տեղ չեն բռնում։ Կալատեղը ո՛չ շենքի տեղ է, ո՛չ տնատեղ։

  1. 3
  2. 1
  3. 2
  4. 3
  5. 4