Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/183

Այս էջը հաստատված է

Գավառում հայտնի է «Տեղվա» ցորենը, իբր ամենալավ սերմացու։ Մնացած գյուղերում ընդունված է, մանավանդ բերքապակաս տարիներում, ցորեն ձեռք բերել Տեղվա շրջանից։

Այդ հանգամանքներն են, որ ստիպել են Զանգեզուրի հողաբաժնին՝ հատուկ ուշադրություն դարձնել Տեղ գյուղի վրա։ Գյուղում հարմար շենքեր չլինելու պատճառով կառուցված է վարձակետի համար հատուկ շինություն[1]։ Բացի այդ, գյուղի փողոցները նեղ ու ծուռ են և թույլ չեն տալիս գյուղի մեջ եղած շենքերից մեկնումեկը հարմարեցնելու վարձակետի համար։

Վարձակետի շենքի երկարությունն է 15 արշին, լայնությունը՝ 9 արշին, բարձրությունը՝ 7 արշին։ Գյուղն ընդառաջ գնաց վարձակետի կառուցման աշխատանքներին՝ ոչ միայն բանվորական ձեռքեր տրամադրելով, այլև ծածկի համար հատկացնելով հարկավոր քանակությամբ թիթեղ։

Վարձակետն ունի սերմզտիչ, շարքացաններ, գութաններ, երկաթե փոցխեր, քամհարներ և այլն։ Ամենից ավելի աշխատել են սերմազտիչն ու շարքացանները։ Վարձակետը բացվել է սեպտեմբերի 1-ից։ Միայն սեպտեմբեր ամսում երեք շարքացաններն աշխատել են 27 տնտեսության համար։ Տեղ գյուղում միայն պատերազմից առաջ երկու դեսյատինի վրա շարքացանք է արված։ Գյուղացիները չեն մոռացել շարքացան մեքենայի թողած էֆեկտը։ Այդ հանգամանքը պակաս չազդեց շարքացանների հաջողության վրա։

Գործի սկզբին, գյուղի մի շարք գիտակից երիտասարդներ առաջ ընկան, շարքացանն օգտագործելով։ Օրինակը վարակիչ էր, ամսի վերջին շարքացանների համար հերթ էին գրվում։ Վարձակետի շարքացաններից ամենից շատ աշխատել են «Պրայցների» շարքացանները, հետո «Ելվորտինը» ։

Սերմզտիչի հաջողությունն ապահովված պիտի համարել: Գյուղատնտեսական և ոչ մի գործիք այնքան արագ չի շահում գյուղացու վստահությունը, ինչքան սերմզտիչը։

Միջին հաշվով՝ մի սերմզտիչն օրական մաքրել է 35—40 փութ ցորեն։

Սերմելու սեզոնում սերմզտիչներն աշխատում էին և գիշերով, լամպի լույսի տակ։ Սերմացու էին բերում ոչ միայն շրջակա գյուղերից,

  1. 1