Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/189

Այս էջը հաստատված է

համապատասխան մարմինների կողմից, այնինչ մեր մի քանի գավառներում ոչխարաբուծությունը ոչ միայն նախապատերազմյան վիճակին է հասել, այլև խոստանում է մոտ ապագայում գյուղացու տնտեսության մեջ շատ կարևոր տեղ գրավել։

Տնտեսական խորհրդակցության 1925 թ. դեկտեմբերի 30֊ի որոշումները ոչխարաբուծության զարգացման համար հրատապ են և միանգամայն իրագործելի։

Որոշումների հիմնականն այն հրահանգն է[1], որ տրված է արոտաշինարարության (մանավանդ ձմեռային արոտատեղերի) կանոնավորման, գնահատման և ղեկավարման շուրջր։

Վերջին հաշվով, ոչխարաբուծության զարգացումը սերտորեն կախված է կերի խնդրի լուծումից, ուրեմն և՝ արոտավայրերի կանոնավոր օգտագործումից։

«Գյուղատնտեսական կյանքի» № 1֊ում զետեղած իր «Ոչխարաբուծությունը Հայաստանում» հողվածում ընկ. Ք. Վերմիշյանի դիտողությունները, որ արված են մեր արոտատեղերի անխնամ դրության, անկանոն օգտագործման, արոտատեղերի ջրային խնդրի լուծման մասին, տեղին են և էական[2]։

Բայց պարզված չէ այն շատ կարևոր խնդիրը, թե ո՛ր չափով են բավարար մեր արոտատեղերն անընդհատ աճող ոչխարաբուծության համար, ինչպե՛ս լուծել ձմռան կերի խնդիրը, ի՛նչ ուղղությամբ է զարգանալու ոչխարաբուծությունը Հայաստանի պայմաններում։ Ասել թե՝ բամբակագործական շրջաններում անգամ ոչխարաբուծությունը պիտի զարգանա, որովհետև հանգստացող հողերն ու բամբակի խոզանը լավ կեր են տալիս ոչխարի համար, քիչ է և չի բավարարում մեր լեռնային գավառների ոչխարաբուծության ամենասուր կարիքները։

Վերջապես, բամբակագործության շրջաններում հողի մշակության ավելի լավ ձևեր կիրառելով, արհեստական պարարտացումն օգտագործելով և այլն, այդ շրջաններում, ուր տրակտորների թիվը տարեցտարի աճում է, մի քանի տարուց հետո ոչխարաբուծության զարգացման համար գուցե ազատ հող էլ չմնա։

Գլխավորն այն հարցն է, թե մեր երկիրը կարո՞ղ է այնքան կեր տալ, որ հնարավոր լինի ապահովել ոչխարաբուծության անընդհատ զարգացումը և այն էլ՝ այն տեմպով (45%), որով զարգացել է նա վերջին տարիներում։

  1. 1
  2. 2