Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/192

Այս էջը հաստատված է

Յայջին[1], Խնածախը[2] և այլն, այդ գյուղերից հազարավոր քոչվորներ ոչխարների հետ միասին իջնում են արանը, ձմեռում, գարնանը նորից սար բարձրանում։

Իհարկե, միայն դրանով կերի պակասը չի մեղմանում կամ չի վերանում իսպառ։ Բայց որ այդ արոտատեղերն ահագին ազդեցություն պիտի ունենան մեր ոչխարաբուծության, մանավանդ, մեր բրդատու ոչխարաբուծության վրա, այդ անկասկած է։

Այստեղ է ահա, որ ոչխարաբուծության զարգացման հարցը մեր երկրի սահմաններից դուրս է գալիս և դառնում Անդրկովկասյան հարց, քանի որ մեր արոտաշինարարությամբ շահագրգռված է և՛ Ադրբեջանի քոչվորը, և՛ տեղական ոչխարապահը։ Խորհրդային Միության տեքստիլ արդյունաբերությունն այս կամ այն կերպ ազդում է տեղական բրդի վրա, առաջադրելով բրդի տարբեր որակ, հատկություն և այլն։ Մեր ոչխարաբուծության զարգացման խնդիրն է՛լ ավելի սերտ կերպով կապված է հարևան երկրների ոչխարաբուծության հետ, մանավանդ որ ոչխարաբուծությունն ինքը կապված է արոտաշինարարության, ջրային խնդրի և այլ կարևոր խնդիրների լուծման հետ։

Յուրաքանչյուր տարի քոչվորների հարյուր հազարավոր ոչխարներ են բարձրանում սարերը։ Մոտավոր հաշվով՝ ամեն սև ոչխարի համար տալիս են 8—10 կոպ. տուրք։ Ընդհանրապես, մեզանում արոտաշինարարություն չի կատարված դեռ, բոլոր արոտները չեն ուսումնասիրված, չեն գնահատված, չեն բարեփոխված վարձակալության ձևերը և այլն։

Առաջիկա գարնանից մեր մի շարք գավառներում այդ ուղղությամբ աշխատանքներ պիտի սկսվեն։ Մնում է ցանկանալ, որ այդ աշխատանքի ընթացքում մոռացության չտրվեն ոչխարաբուծության զարգացման միջոցները։

Եթե ոչխարաբուծության զարգացման համար հրամայական են արոտաշինարարությունն ու ձմեռվա կերի պակասը մեղմելու խնդիրը, ապա այդ ասպարեզում վաղվա անմիջական անելիքն է հատուկ վարկերի միջոցով ոչխարաբույծների միություններ ստեղծելու, մրցանակավորման և այլ զանազան ճանապարհներով կարճ ժամանակում պակասեցնելու ոչխարազուրկ կամ քիչ ոչխար ունեցող տնտեսությունների թիվը։ Հակառակ դեպքում՝ չորս֊հինգ հարյուր ոչխար ունեցողն առուծի բաժին կստանա այն նոր արոտներից, որ ոչխարաբուծության զարգացման

  1. 3
  2. 4