Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/193

Այս էջը հաստատված է

համար արոտաշինարարության կարգով պիտի տրվի մեր գյուղերին։

Ընկ. Ք. Վերմիշյանը շատ տեղին է նկատել, որ վաղաժամ բեղմնավորման դեպքում (7 ամսական) վնասվում է ոչխարը։ Սակայն այդ լինում է, երբ կերն առատ է։ Ավելի հաճախ, կերի պակասության պատճառով, ոչխարը հնարավորություն չի ունենում ամեն տարի ծնելու։ Եթե վաղաժամ բեղմնավորումը վնասակար է, ավելի վնաս է, երբ կեր չունենալու պատճառով ոչխարը չի ծնում։

Բացի այդ, մեր ոչխարապահների մեջ պետք է ոչխարաբուծության շուրջը ծրագրված աշխատանք տանել, կազմակերպել ոչխարապահների ընկերություններ, կանոնավորել աղի մատակարարման, բրդի գնման և սպառման գործը և այլն։ Օրինակելի ոչխարապահ չի կարող դառնալ այն գյուղացին, որ ծանոթ չի ոչխարաբուծության տարրական հիմունքներին, բրդագիտության (шерстоведение): 1925 թ. Շնաթաղ գյուղում, որ Զանգեզուրի շատ ոչխար ունեցող գյուղերից է, փարախում, մի գիշերվա ընթացքում, կոտորվում են հարյուրից ավելի ոչխար, որովհետև տերը փարախը տաք պահելու համար բոլոր անցքերը պինդ փակում է։ Ամեն տարի մի քանի հարյուր ոչխար է կոտորվում «ծաղիկից» և այլ հիվանդություններից, այնինչ մեր անասնաբուժական ամբողջ աշխատանքը համարյա թե խոշոր անասունի համար է եղել։ Այստեղ ընկ. Վերմիշյանի դիտողությունը Հողժողկոմատի հասցեին՝ միանգամայն տեղին է։

Ոչխարաբուծության անելիքներից մեկն էլ մեր տեղական ոչխարների տեսակների ուսումնասիրությունը պիտի լինի։ Մենք ունենք մազեխ, բալբազ, քյասմա, ղարադոլան և այլ տեսակի ոչխարներ, որոնցից մեկն իր կենդանի քաշով է առավել, մյուսն ավելի բրդատու է, դիմացկուն, երրորդը՝ շուտ մեծացող։ Ա. Քալանթարը[1] հիշատակում է և երկու ուրիշ տեսակների՝ «քյառա» և «քյուռա» ոչխարների մասին։ Ոչխարաբուծության փորձակայանի առաջին խնդիրներից պիտի լինի և այդ տեսակների համեմատական պիտանիությունը որոշելը։ Գուցե այդ խնդրի արագ լուծումն ազատի մեզ դրսից զանազան «ռամբույլեներ»[2] բերելու անհրաժեշտությունից։

Հենց առաջիկա գարնանից Հողժողկոմատը տեղական աշխատանքների միջոցով պիտի պարզի այս կամ այն գավառում, շրջանում ոչխարաբուծության ամենից համապատասխան գյուղերը և իր ուշադրությունը

  1. 5
  2. 6