Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/194

Այս էջը հաստատված է

կենտրոնացնի այդ գյուղերը կարճ ժամանակամիջոցում դարձնելու օրինակելի ոչխարաբուծության օջախներ՝ տալով ավելի լավ խոյեր, բեղմնավորման, կերի, փարախի և նման խնդիրների կանոնավորումով։ Ոչխարաբուծության ասպարեզում դրական էֆեկտ ավելի կարճ ժամանակամիջոցում կարելի է ստանալ։ Գործն սկզբից ուղիղ հիմքերի վրա դնելուց հետո այնքան արագ կմեծանա, որ մի տասնյակ տարուց հետո մեր լեռնային գավառներում ոչխարաբուծությունը կգրավի շատ շոշափելի տեղ գյուղացու բյուջեում։

Այն կարծիքը, թե ոչխարաբուծությունը գյուղատնտեսության էքստենսիվ ճյուղերից է, ոչ մի քննադատության չի դիմանում։ Գյուղատնտեսության ինտենսիֆիկացիան ամենևին չի ժխտում օրինակելի ոչխարաբուծությունը։ Ամերիկան և Անգլիան մեզնից ավելի ինտենսիվ գյուղատնտեսություն ունեն, սակայն Ամերիկան ունի 45 միլիոն գլուխ ոչխար, Անգլիան՝ 27 միլիոն և այլն։ Եթե ամբողջ Անդրկովկասում 1916 թ. յուրաքանչյուր հարյուր շնչին 113 ոչխար էր ընկնում, իսկ Թուրքեստանում՝ 223 (ամենաշատը Խորհրդային Միության սահմաններում), Արգենտինայում հարյուր շնչին ընկնում էր 1160 գլուխ, Ավստրալիայում՝ 1745, և Ուրուգվայում՝ 2341 գլուխ։

Իհարկե, էքստենսիվ է ոչխարաբուծությունը, երբ մի շնչին մի ոչխար չի հասնում։ Այնքան, որքան մեքենայացման ենք ենթարկում մեր դաշտային մշակույթները, արմատապտուղների և ցանովի խոտերի ընդհանուր տարածությունը տարեցտարի ավելացնում, արտելների և գործարանների միջոցով մշակման ենթարկում մեր կաթնատնտեսական մթերքները և այլն, դրան զուգընթաց էլ մեր ոչխարաբուծությունը պիտի զարգանա, տեղ֊տեղ որպես բրդատու, որպես մսացու, կաթնատու և այլն։ Անելիքներ շատ կան, անհրաժեշտ է միջոցներ մտածել ոչխարի կաթի կատարյալ օգտագործման համար, բրդի ստանդարտիզացիայի, ստացած բուրդը տեղում վերամշակելու (գորգագործություն և այլն): Մեր բրդի արդյունաբերությունը, մերինոսի բրդի պակասության պատճառով, դեռ երկար ժամանակ դործադրելու է հասարակ, կոշտ բուրդը:

Անկասկած, մեր ոչխարաբուծության զարգացումը շատ սերտ կապված է մեր երկրի ընդհանուր էկոնոմիկայի հետ, իսկ այդ մեզ ասում է, որ մեր երկրին չի սպասում ապագայում «խոշոր անասունների փոխարինումը ոչխարով», այլ գյուղատնտեսության զանազան