Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/196

Այս էջը հաստատված է

չպիտի հաճախեն պարապմունքներին, ակտիվ չպիտի մասնակցեն աշխատանքներին և պիտի ավելորդ ծանրություն լինեն խմբակների համար։ Ինչքան մանրակրկիտ լինի տիպիկ գյուղերի ուսումնասիրությունը, է՛լ ավելի խնամքով և ուշադրությամբ պիտի ջոկել խմբակների ունկնդիրներին՝ գրավելով կոմսոմոլին, աչքաբաց երիտասարդության, անհատ գյուղացիներին և այլն։ Բանակի ընտրությունը կովի հաջողությանը շատ է նպաստում։ Ճկուն, սակավաթիվ, բայց կոմպակտ խմբակը շատ ավելի գործ կանի, քան դանդաղաշարժ անշարքային ջոկատը։

Գյուղխմբակների պարապմունքների ծրագիրը պիտի մշակել նախօրոք, ձմռան ընթացքում՝ տեսական պարապմունք, իսկ գարնանը՝ գործնական աշխատանք։ Ի՞նչ կա տիպիկ այդ գյուղի համար բնորոշ. տնտեսության այն ճյուղը, որը զարգացած է կամ ցանկալի է համարվում զարգացնել, այդ ճյուղն էլ գերակշռող տեղը պիտի գրավի տնտեսական աշխատանքների մեջ։

Կատարած աշխատանքը ենթարկվում է հաշվառման, ունկնդիրների հաճախումը նշանառվում է, ստեղծվում է որոշ կարգապահություն, ծրագիրը հայտնի է կանխապես, ինչպես և պարապմունքի օրն ու ժամը: Իհարկե, բացի ունկնդիրներից, պարապմունքներին ուրիշ գյուղացիներ էլ կգան. ծիծաղելի կլինի, եթե նրանց մուտքն արգելվի, բայց նրանք կանոնավոր հաճախողներ չեն։ Իսկ եթե նրանց մեջ կանոնավոր հաճախողներ լինեն, այդպիսիներին էլ պիտի մտցնել խմբակների մեջ։

Զրույցներից ազատ ժամանակ ագրոնոմը նրանց հանձնարարում է այս կամ այն գրքույկը կարդալ, տալիս է մի պարզ խնդիր, օրինակ կշռեն, թե ինչքան խոտ են ու դարման տալիս իրենց կովերին մի շաբաթվա ընթացքում, և ինչքան են կաթ ստանում: Այդ աշխատանքը հետագայում մի գրույցի ժամանակ հենց իրենց ունկնդիրների ձեռքով վեր է ա ծվում ռուբլիների և կոպեկների, ու համապատասխան եզրակացություն հանվում։

Եթե մոտիկ տեղում վարձակետ կա, ձմեռվա ընթացքում խմբակներին հերթով պիտի տանել վարձակետերը, ծանոթացնել յուրաքանչյուր գործիքի (շարքացան, քամհար) կազմության, օգուտի, նշանակության հետ: Եթե էքսկուրսիայի ուրիշ տեղեր կան (գյուղատնտեսական թանգարան, տնտեսություն և այլն), պիտի տանել, քույր տալ, բացատրել։