Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/200

Այս էջը հաստատված է

Կ. Կ. ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ, «ԿՏԱՎԱՏԸ ԵՎ ԿԱՆԵՓԸ»

Անկասկած, մեր լեռնային գավառներում կանեփն ու կտավատը կարևոր դեր ունեն խաղալու գյուղացու տնտեսության մեջ։ Կտավատ շատ ավելի են ցանում այդ գավառներում, քան կանեփ։ Նկատված է, որ երկարաթել կտավատ ցանում են մալական գյուղերը, որոնք ճախարակներով մանում և հասարակ գործիքներով, ձմեռվա ընթացքում, զանազան գործվածքներ են պատրաստում։

Որպեսզի հնարավոր լինի կտավատի երկարաթել տեսակը տարածել մեր գյուղերում, ինչպես և կանեփը, առաջին հերթին հարկավոր է վարկավորման գործին ուժ տալ, շահագրգռություն առաջ բերել այն գյուղերում, որտեղ կանեփի ու կտավատի մշակությունը կա, բայց հնարավոր է ավելի ընդարձակել։

Իհարկե, այդ մշակույթները պիտի փոքր տարածություն բռնեն, որովհետև նրանք պահանջում են պարարտ հողեր, 2—3000 փութ գոմաղբ, որ մեր ներկա պայմաններում հեշտ իրագործելի չէ։

Կ. Մելիք֊Շահնազարյանի գրքույկը[1] լավ է կազմված, լեզուն մատչելի է, նյութի դասավորությունը՝ հաջող։ Ցանկալի էր գրքույկում տեսնել և մի փոքրիկ ակնարկ այն մասին, թե ինչ հաջողություններ ունեն ռուսական այն գյուղերը, որոնք կոլեկտիվ ձևով վերամշակում են կտավատն ու կանեփը։

Այդ երկու մշակույթի ասպարիզում մեր Տնայնագործական կոմիտեն[2] և Հողժողկոմատն անելիքներ շատ ունեն։ Եթե ճիշտ է, որ մեր լեռնային գավառներում կտավատն ու կանեփը բամբակի դերը պիտի խաղան, ապա ուրեմն՝ լեռնային գավառների համար այդ մշակույթների ասպարիզում Տնայնագործական կոմիտեն և Հայգյուղկոոպը[3] նույնը պիտի անեն, ինչ որ Հայբամբակկոմը[4]՝ բամբակագործական շրջաններում։

Եթե չկարողանանք մոտիկ ապագայում ընդարձակել կտավատի ու կանեփի բռնած տարածությունը, գեթ այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ հարկավոր է տանել, պարզելու, թե ինչքա՛ն են կանեփ ու կտավատ ցանում, ի՛նչ տեսակներ կան և այլն։

Այդ ուղղությամբ անհետաձգելի անելիքներից է և փոփոխումը կտավատից ձեթ ստանալու այն պապենական ձևի, որ մինչև այժմ մնացել է մեր գյուղերում, և որի շնորհիվ հարյուրավոր փթերով ձեթ է

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4