Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/204

Այս էջը հաստատված է

հատկացվելու են մասնագիտական գրականություն ձեռք բերելու, հրատարակչական նպատակների, սեկցիայի անդամների համար էքսկուրսիաներ կազմակերպելու և միանվագ օգնություն ցույց տալու իր անդամներին։ Մնացած աշխատանքների համար նյութական միջոցներ տալու է գյուղանտառ միությունը՝ սեկցիայի վարձու պաշտոնյաներին ռոճիկ տալու, հանգստյան տներ հիմնելու, պարբերաբար պլենումներ գումարելու, կուրորտային օգնության, գիտական գործուղման նպատակով և այլն։ Այդ նպատակին են ծառայել մինչև այժմ սեկցիայի միջոցները։

Աշխատավարձի խնդիրն ևս պլենումի քննության առարկա դարձավ։ Տեղերի զեկուցումներից պարզվեց, որ զանազան նահանգներում ու հանրապետություններում նույն աշխատանք կատարող ագրոնոմը տարբեր ռոճիկ է ստանում։ Համեմատաբար ավելի վատ դրության մեջ են շրջանային ագրոնոմները։ Որովհետև գյուղատնտեսության վերելքը հրամայական ձևով դրել է բարձր որակ ունեցող ագրոնոմների անհրաժեշտությունը, պլենումը որոշեց լավացնել ագրոնոմների նյութական վիճակն ու կենցաղը, հարմարություն ստեղծելու մասնագիտական որակը բարձրացնելու համար։ Թեկուզ 26 թ. մասնակի լավացում է նկատվել, բայց այդ քիչ է եղած կարիքը մեղմելու։

Պլենումը նոր քարտուղարությանը հանձնարարեց Միության գծով այս տարի ուշադրություն դարձնելու՝ 1. աշխատավարձի, 2. փոխադրական միջոցների, 3. բանվորական նորմալ օրի, 4․ շրջանային ագրոնոմների իրավունքների և պարտականությունների և 5. գյուղում ապրող ագրոնոմի բնակարանային պայմանները լավացնելու վրա։ Առաջին հերթին պիտի ավելացնել շրջանային ագրոնոմների ռոճիկը, աշխատավարձի խնդրում պլենումը հանգավ այն եզրակացության, որ կրթական ցենզից բացի պիտի նկատի առնել և ստաժը, տեղական պայմանները: Մի ամսվա արձակուրդի խնդիրը, թեկուզ լուծված է դրական իմաստով, սակայն շատ տեղերում չի կիրառվում: Պլենումը կտրուկ որոշում հանեց այն իմաստով, որ միամսյա արձակուրդ պիտի ստանան մյուս մասնագետների շարքում և ագրոնոմները։ Բավական տաք վիճաբանության նյութ դարձավ և նորմալ բանվորական օրվա խնդիրը։ Անշուշտ, դժվար է գյուղական պայմաններում խստորեն կիրառել 8 ժամը, երբ ինքը՝ գյուղացին, աշխատում է շատ ավելի։ Բայց և անարդար է այն, որ ագրոնոմին ծանրաբեռնում են զանազան ընթացիկ աշխատանքներով