Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/205

Այս էջը հաստատված է

(հանձնաժողովներ, վիճակագրություն և այլն), որ նրա անմիջական պարտականությունը չէ։ Նորմալ բանվորական օրվա մասին պլենումի որոշումը պիտի հասկանալ հենց այդ իմաստով էլ, այսինքն՝ նման ընթացիկ աշխատանքներով ագրոնոմին չծանրաբեռնելով։

Ագրոնոմներին հեռացնելու դեպքում ագրոսեկցիայի կարծիք հարցնելը, պլենումի որոշմամբ՝ համարվում է անհրաժեշտ։ Բացի այդ, մասնակցելով զանազան տնտեսական հիմնարկների աշխատանքներին, ագրոսեկցիան, նոր կանոնադրության համաձայն, Միության գծով կարող է այս կամ այն պաշտոնի համար իր անդամներից թեկնածու առաջարկել, առաջ քաշելով ընդունակ և գործունյա ագրոնոմներին, որովհետև գյուղանտառի մեջ կան և այնպիսի անդամներ (օրինակ՝ բատրակները), որոնց մեջ ամենից շատ կուլտուրական աշխատանք տանելու կարիք կա, ուստի և պլենումը որոշում հանեց այդ մասին, հանձնարարելով ագրոնոմներին տանել որոշ աշխատանք և գյուղատնտեսական բանվորների մեջ։ Տեղերի հետ կապն ավելի ուժեղացնելու համար պլենումը որոշեց հատուկ ուշադրություն դարձնել «Ագրոնոմ» ժուռնալի[1] հրատարակությանը, քանի որ այդ ամսագիրը, լինելով համամիութենական քարտուղարության օրգանը, արծարծում է այնպիսի խնդիրներ, որոնք անմիջական առնչություն ունեն ագրոնոմների կենցաղի, աշխատավարձի և աշխատանքի պայմանների հետ։ Նոր կանոնադրության համաձայն՝ յուրաքանչյուր տարի գումարվելու է ագրոաշխատավորների կոնֆերանս, քննելու այն խնդիրները, որոնք կապված են ագրոսեկցիաների անմիջական անելիքների հետ։

Եթե համեմատության ենք դնում մեր երկրի ագրոաշխատավորների ընդհանուր վիճակն ու աշխատանքի պայմանները մյուս հանրապետությունների ու նահանգների ագրոնոմների դրության հետ, տեսնում ենք, որ մենք էլ որոշ հաջողությունների և առավել կողմերի հետ ունենք և ընդհանուր պակասություններ։ Եթե մեզանում աշխատավարձն ընդհանուր առմամբ տարբեր է (ռուսական մի քանի նահանգներում շրջանային ագրոնոմները ստանում են 40— 50 ռ.), փոխադրական միջոցների պակասն էլ նույն չափի է, ինչպես և մյուս նահանգներում։ Փոխադրական միջոցների պակասի մասին գանգատվում էին այնպիսի նահանգների ներկայացուցիչներ, ինչպիսին են՝ Մոսկվան, Կիևը, Խարկովը, որտեղ հարուստ նյութական միջոցների կողքին կան և մի քանի հազար անդամ ունեցող ագրոսեկցիաներ։ Բնակարանային պայմաններն էլ

  1. 1