Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/207

Այս էջը հաստատված է

(հողաշինարարական և անտառային աշխատավորների) միջև, և, վերջապես, գանձվում են նյութական որոշ միջոցներ թե 1 տոկոսային մուծումներից և թե գյուղանտաոի միանվագ նպաստներից։

Այդ բոլորը գրավական են ագրոսեկցիաների խորացրած աշխատանքի հաջողության, որպիսի համոզումով և տեղերը վերադարձան ագրոսեկցիաների քարտուղարության համամիութենական պլենումի պատգամավորները։

Խ. ԵՐԻՑՅԱՆ. «ԿԱԹՆԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ»

Հեղինակը նպատակ է դրել կազմել կաթնատնտեսության գործնական և մատչելի մի ձեռնարկ[1], նկատի ունենալով այն, որ մեր լեռնային գավառներում կաթնատնտեսությունը հետզհետե կարևոր տեղ է գրավում, ուրեմն և՝ «գործնական բնույթ ստացած մեր կաթնատնտեսական արդյունաբերությունը կարիք ունի այնպիսի գործնական ձեռնարկի, որը, բացի գործնական ցուցմունքներից, պարունակի նաև գիտական հիմունքներ»։ Եթե նկատի ունենանք այն, որ գիրքը կազմված է «կաթնատնտեսական արտելներում աշխատողների», գյուղացի միջակ գրագետների և, ընդհանրապես, նրանց համար, որոնք, զբաղվելով կաթնատնտեսությամբ, կցանկանային ծանոթանալ «նորագույն կաթնատնտեսության հիմունքների հետ», ապա գրքի հրատարակությունը պիտի համարել ավելի քան ժամանակին։

Շատ մատչելի ձևով բացատրելով կաթի բաղադրությունը հեղինակը մանրամասն կանգ է առնում մեր բոլոր կթան կենդանիների (կով, ոչխար, գոմեշ, այծ) կաթի հատկությունների վրա և ապա անցնում այն պայմանների պարզաբանման, որոնք ազդում են կաթի քանակի և որակի վրա։ Շատ հաջող պիտի համարել գրքի այն գլուխը, ուր հեղինակը պատվիրանների ձևով հրահանգում է գյուղացիներին, թե ի՛նչպես պիտի կովը կթել։

Եթե մեր գյուղը դեռ հետամնաց է, գյուղատնտեսական տեխնիկայի օրինակելի ձևերին անծանոթ, գյուղացու կինը համեմատաբար ավելի հետամնաց է, պապենական սովորույթի փեշից բռնած։ Իսկ մեր այդ «նանիների» ձեոքումն է կովի խնամքն ու կաթը, գյուղացու կինն է, որ ոչ միայն կով է կթում, այլև կաթն է վերամշակում։ Ինչքա՜ն հեռու են

  1. 1