Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/225

Այս էջը հաստատված է

ցրտերից շուտ վնասվում է։ Այն շրջաններում, որտեղ գարնանը ցրտահարություններ են լինում, պետք է կարտոֆիլը սերմել այնպես, որ նա ծիլեր արձակի ու կանաչի ցրտերն անցնելուց հետո: Դ

աշտային տաք շրջաններում, ուր գարունը շուտ է սկսվում, կարտոֆիլը կարելի է սերմել ապրիլի սկզբներին, իսկ լեռնային ցուրտ շրջաններում՝ ապրիլի վերջերին կամ մայիսի սկզբներին։

Կարտոֆիլը սերմելուց երեք շաբաթ հետո կամաց-կամաց սկսում են երևալ նրա ցողունները, որոնք քանի գնում ավելի են մեծանում, շատանում ու փոքրիկ թփեր կազմում։ Երբ այդ թփերը հասնում են 4—5 վերշոկ բարձրության, հարկավոր է նրանց բուկը (բողազը) լցնել։ Փորձը ցույց է տվել, որ բուկը լցնելուց բերքն ավելանում է։ Բուկը լցնելը շատ կարևոր է, որովհետև, ինչպես սկզբում էլ ասացինք, հողի մեջ առաջացող կարտոֆիլը կամ պալարները պտուղներ չեն, այլ հողի մեջ գոյացող ստորերկրյա ցողուններ, որոնք սկսում են հաստանալ և պալարներ դառնալ։ Երբ թփի բուկը լցնում ենք, ստորերկրյա ցողունների և պալարների թիվը շատանում է։

Հենց դրա համար էլ կարտոֆիլի թփի թե՛ չորս կողմը և թե՛ տակը պետք է բավականաչափ փափուկ հող լինի։

Ճիշտ է, ինչքան շատ բուկը լցնենք, այնքան ավելի օգուտ կստանանք, բայց եթե տեղը չորային է, բուկը շատ լցնելը լավ չէ, որովհետև այդպիսով կարտոֆիլի հողը խոնավությունից շուտով զրկվում, և հողը չորանում է։ Չորային տեղերում բուկը շատ լցնելուց կարող ենք լավ բերքի փոխարեն եղածն էլ պակսեցնել։ Եթե հողը խոնավություն շատ ունի և չորանալու վախ չունենք, տարին էլ նպաստավոր է, մինչև առաջին ծաղիկների բացվելը պետք է կարտոֆիլի բուկը մի քանի անգամ լցնել։

Երկրորդ անգամ բուկը լցնում են մոտ մի ամիս անց, իսկ ամբողջ տարվա ընթացքում կարելի է բուկը լցնել մինչև չորս անգամ։ Բուկ լցնելը մի ուրիշ շատ կարևոր նշանակություն էլ ունի. այդ այն է, որ աշխատանքի ժամանակ դաշտում բուսած մոլախոտերը (ալաղը) արմատախիլ են լինում։

Կարտոֆիլն արագ աճելով՝ խեղդում է մոլախոտերին և դրա համար է, որ կարտոֆիլից հետո դաշտը մաքրված և ազատ է լինում ամեն տեսակի մոլախոտերից։

Այդպես լավ մաքրված և փխրուն հողում հետևյալ տարին արած