Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/23

Այս էջը հաստատված է

շրջանի Հայաստանի ամբողջ առուտուրի նկարագիրը, բոլոր քաղաքների առաջանալու պատմությունը, այլ միայն որոշ նյութեր (որից մեծ մասը բոլորովին նոր է մեր պատմության համար և շատ արժեքավոր) մի քանի քաղաքների մասին՝ կապված համաշխարհային առևտրի ճանապարհի հետ, որի մի մասն անցնում էր Հին Հայաստանի տերիտորիայի վրայով:

Ասացինք, որ Հակ․ Զորյանը մոռացության է տվել այն, որ պրոֆ․ Մանանդյանի նկարագրած շրջանը ամփոփվում է միայն ֆեոդալիզմի մեջ։ Բուրժուական պերիոդիզացիան եթե երբեմն, իբրև թույլ հետքեր, հանդես է գալիս գրքում, բացառապես կապվում է տրանզիտային առևտրի ճանապարհի վրա ունեցած ազդեցության հետ, իբրև քաղաքական և տնտեսական իրադարձություններ, որոնք անխուսափելիորեն այս կամ այն ազդեցությունը պիտի անեին այդ ճանապարհի և համաշխարհային առևտրի վրա։ Բայց սա այն պերիոդիզացիան չէ, որի դեմ շատ տեղին առարկում է ընկ. Հակ․ Զորյանը։

Ֆեոդալիզմի բնորոշումը, որ, իբրև թե, անում է պրոֆ. Մանանդյանը իր աշխատության մեջ, Հակ․ Զորյանը աղավաղված է բերել, թեև հեղինակը իր աշխատության մեջ նպատակ էլ չի դրել բնութագրելու ֆեոդալիզմը։ Հակ. Զորյանը գրում է. «Ֆեոդալական» կամ «ֆեոդալիզմ» հասկանում է որոշ կախյալ դրությունների զարգացում» («Նոր ուղի», էջ 133)։ Այդպիսի նախադասություն գոյություն չունի պրոֆ․ Մանանդյանի մոտ։ Գրքի էջ 37-ի վրա գրված է. «Ամենայն հավանականությամբ՝ որոշ կախյալ դրությունների (зависимость) զարգացումը, որոնց (այսինքն՝ դրությունների—Ա․ Ս․) մենք անվանում ենք ֆեոդալական, կատարվում էր տոհմային կարգերի քայքայման զուգընթաց և միաժամանակ»:

Ընկ. Հակ. Զորյանը պետք է համաձայնվի, որ ֆեոդալիզմի այս ոչ լրիվ և գիտական բնորոշումը տարբեր է նրա ցիտատից։ Ինչպե՞ս է հանում գրախոսն այստեղից, թե ֆեոդալիզմը բնորոշված է միայն «իրավական նորմաների տեսանկյունից»՝ այդ մնում է գրախոսի գաղտնիքը։

Որտեղի՞ց է եզրակացնում ընկ․ Հակ․ Զորյանը, թե, ըստ պրոֆ. Մանանդյանի, Հայաստանի պատմության ամբողջ ընթացքում շարժիչ ուժը հանդիսանում են ազգամիջյան պատերազմները և վերջինով առաջ եկած տնտեսական փոփոխությունները»։ Նախ՝ ի՞նչ «ազգամիջյան