Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/230

Այս էջը հաստատված է

ամանի մեջ ամբարում մի քանի տեղ ծծումբ վառենք և դռներն ու լուսամուտները մի օրով լավ փակենք, որ ծծումբի ծուխը մեջը մնա։ Դրանից հետո կարտոֆիլը թափում են ուղղակի հատակի վրա։

Կրի փոխարեն կարելի է և մոխիր շաղ տալ. ո՛չ կիրն է վնասում կարտոֆիլին, ո՛չ էլ մոխիրը։ Ավելի լավ է, եթե ամբարը լցնելուց առաջ կարտոֆիլը մոխրի կամ հանգցրած կրի մեջ մի թեթև թաթախվի։ Այդպես կարտոֆիլն ավելի երկար է դիմանում և հեշտությամբ չի փտում։

7. ԿԱՐՏՈՖԻԼԻ «ՇԱԽԿԱ» ՀԻՎԱՆԴՈԻԹՅՈԻՆԸ

Մեզանում կարտոֆիլի ամենից շատ տարածված հիվանդությունը «շախկան» է (սևը տալը)։ Շատ տեղերում, երբ կարտոֆիլի տերևները ցուրտը տանում է, տերևներն ու ցողունը դեղնում են, դարձյալ «շախկա» են ասում։ Բայց իսկական «շախկան» սնկային հիվանդություն է, վնասում է և՛ ցողուններին, և՛ հողի մեջ եղած պալարներին։

«Շախկան» երևում է մայիսի վերջերից կամ հունիսից։ Ամենից առաջ հիվանդությունը երևում է այն տերևների վրա, որոնք ավելի մոտ են գետնին։ Սկզբում տերևների վրա երևում են փոքրիկ մուգ կետեր, որոնք գնալով ավելի լայնանում են, անցնում մյուս տերևներին և վարակում ամբողջ թուփը։

Եթե անձրևային և խոնավ եղանակ է լինում, հիվանդությունն արագ տարածվում, մի դաշտից մյուսն է անցնում։

Խորհուրդ են տալիս՝ «շախկա» հիվանդությունը տարածվելու դեպքում ցողունները հարել, հավաքել դաշտի մի անկյունում և ոչնչացնել (վառել)։ Ճիշտ է, այդ միջոցն օգտակար է, բայց այս դեպքում էլ բերքը պակասում է։

Ավելի լավ է՝ այն ցողունները, որոնց վրա հիվանդությունը երևացել է, կտրտել, հավաքել դաշտի մի անկյունում և հողով լավ ծածկել, որ փտեն։ Գարնան սկզբին, այդպիսով, լավ խառնաղբ է ստարվում։ Բայց այդ խառնաղբով ոչ մի դեպքում չի կարելի կարտոֆիլի հողը պարարտացնել, թե չէ՝ հիվանդությունը նորից կերևա։ Ավելի լավ է՝ այդ պարարտանյութը գործադրել կաղամբի և բազուկի համար, որոնք կարտոֆիլի «շախկայով» չեն վարակվում։

Ցողունը վարակելուց հետո հիվանդությունն անցնում է պալարներին, որոնց վրա երևում են մուգ կետեր, և պալարներն սկսում են փտել