Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/25

Այս էջը հաստատված է

շեշտված է քաղաքների բարեկեցությունը Սելջուկյան տիրապետության ժամանակ (էջ 184), հայերի և սելջուկների կուլտուրական մերձեցումը և այդ մերձեցման դրական կողմերը (էջ 185—186), առևտրի և տնտեսական կյանքի զարգացումը Հայաստանի հարավում՝ մոնղոլական տիրապետության շրջանում (էջ 204—207)։ Էլ ո՞ւր մնաց 50 տարվա ժամանակաշրջանի «բացառությունը», ընկ. Զորյան։

Ընկ. Զորյանը չի նկատել, որ ինքը ակնբախ հակասության մեջ է ընկում, ավելի ճիշտ՝ պրոֆ. Մանանդյանի գրքից բերած ցիտատը հենց հարվածում է իրեն, գրախոսին։ Զորյանը գրում է («Նոր ուղի», էջ 137), որ, իբրև թե, քաղաքների հետագա զարգացումը պրոֆ. Մանանդյանը բացատրում է «միակ մի ազդակով՝ տրանզիտային առևտրական ճանապարհների վրա կառուցված լինելով»։ Շարունակության վրա գրքից բերված ցիտատն ասում է, որ «նոր քաղաքների առաջացումը, այդ կենտրոնների ծաղկումը կամ անկումը... նշանակալի չափով բացատրվում է համաշխարհային առևտրական հարաբերությունների լայն զարգացմամբ»։ Գրախոսի իսկ բերած ցիտատի միտքը և յուր մեկնությունը տարբեր բովանդակություն ունեն. «նշանակալի չափով» չի նշանակում «միակ մի ազդակ», ընկ. Զորյան։ Գրախոսելու այսպիսի պրիոմը ոչ մի առնչություն չունի մարքսիստական պատմագիտական քննադատության հետ։

Պրոֆ. Մանանդյանը ենթադրում է, որ քաղաքների տեղադրությունը տրանզիտ ճանապարհի մոտ նպաստել է նրանց զարգացման։ Հակ. Զորյանը «տեղադրությունը» դարձնում է «վայրի դիրք» և Մանանդյանի պատմագրական կոնցեպցիայի մեջ գտնում երկրորդ, «միակ հիմնական» ֆակտոր՝ աշխարհագրական ֆակտոր։ Իհարկե, պարզ է, որ առևտուրն է պայմանավորում քաղաքների ընտրության վայրը։ Բայց մի՞թե մահացու մեղք է ասել, որ քաղաքների տեղադրությունը, այսինքն՝ այս կամ այն կարևոր առևտրական ճանապարհի մոտ լինելը, նպաստում էր այդ քաղաքների և նրանց առևտուրի զարգացման։

Պրոֆ. Մանանդյանի աշխատության մեջ հիշատակված է, թե ինչպես տրանզիտային առևտրի համաշխարհային ճանապարհի նոր ուղղությունը նպաստում է այսպես կոչված Բագրատունիների շրջանի քաղաքների ճոխացմանը և զարգացմանը։ Նախկին աննշան ամրոցները և ֆեոդալների դղյակները վեր են ածվում վաճառաշահ քաղաքների, կառուցվում են վաճառատներ, պահեստներ, իջևաններ և այլն։ Հետաքրքիր