Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/257

Այս էջը հաստատված է

— Ես ցույց կտամ, թե ում գոմեշներն են բանտարկում...

Ահմեդի պես մարդիկ կան Միսխանեի ձորում։ Մի այլ գյուղում, Բագրատ անունով նախկին մի գայլ, որ էլի առիթն ընկած տեղը գջլում է աղքատի հավն ու բերանի հացը, Ահմեդի պես է արտահայտվել։

Եվ այդ թշնամիներն այս ամառ կատարեցին իրենց սև գործը։ Մի գիշեր կոմունայի զանգը ազդարարեց, որ պատահել է սարսափելի պատուհաս: Զանգի ձայնը հեռու գյուղերն էլ լսեցին և կես գիշերին կոմոնայի ուղղությամբ տեսան ամպերին հասնող կրակե սյուներ, ծուխի քուլաներ։ Ասես երկինքն էր հրդեհվում։

— Կոմունան վառել են...— ասացին ու վազեցին դեպի կոմունան:

Մութի մեջ լսվում էին հրացանաձգության ձայներ։ Կոմունայի պահակներն էին, որ կրակում էին անհետ կորած չարագործների վրա, որոնք այդ գիշեր, երբ աշխատանքից հոգնած խաղաղ քուն էր մտել կոմունան, մոտենում և հրդեհում են հերվա խոտի հսկա դեզը։

Մի գիշերում վառվում է երեսուներկու հազար փութ խոտ... Կոմունարները և օգնության եկած գյուղացիք փրկում են կողքի շինությունները և միջոցներ ձեռք առնում, որ հրդեհը չծավալվի։

Այդ գիշերը, ճիշտ է, կոմունան մեծ կորուստ ունեցավ, բայց և շատ միամիտներ համոզվեցին, որ Բագրատ «աղեքը» հակառակ են կոմունային, անհաշտ թշնամի։ Համոզվեցին և կոմունայի բարեկամները դարձան։ Իսկ այդ ավելի մեծ կորուստ էր սև հրձիգների համար։

***

Մեզ մնում է պատմել այն առավելությունների մասին, որ ունի կոմունան ու նրա կյանքը գյուղացու անհատական տնտեսության հանդեպ:

Կանգ չառնենք այն խնդրի վրա, որ դրել և լուծել է ընկ. Լենինը, և որը վերաբերում է գյուղական մանր տնտեսությունների կոոպերացման և կոլեկտիվներ կազմելուն՜ սոցիալիզմին հասնելու համար։

Մեր աչքի առաջն է կոմունան ու նրա հարևան գյուղը, որ մնացած գյուղերից ոչնչով չի տարբերվում։ Ճիշտ է, Խոտորջուրի կոմունան ևս ունի պակաս կողմեր, բայց և այնպես, նույնիսկ այդ դրությամբ, նա շատ առավել կողմեր ունի։

Բերենք մի քանի օրինակ։

Գյուղացին արձակուրդի մասին չի էլ կարող երզել։ Նա պիտի