Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/263

Այս էջը հաստատված է

նպատակն է՝ հիմնական հողաշինարարությանը տալ ըստ ամենայնի լրիվ և անթերի տեսք և ամբողջական ձև։ Սկսած հողհամայնքի լիազորների ընտրության գործից մինչև հողաշինարարության նախագծի դեմ եղած բողոքների ձևակերպումը՝ այդ ամբողջ աշխատանքը այս տարի ընկնում է հողաչափերի վրա։

Տեղական օրգանների անմիջական մասնակցությունն ու աջակցությունը հողաշինարարության մեջ այս տարի է՛լ ավելի անհրաժեշտ է դառնում։ Իր վրա վերցնելով մի շարք ծախքեր (փոխադրական միջոցներ, որակյալ ձողակիրների ու բանվորների ծախք և այլն)՝ հողաշինարարության վարչությունը կամեցել է վերացնել այն բոլոր արգելքները, որոնք, կապված լինելով այդ ծախքերի հետ, խանգարում էին աշխատանքների նորմալ ընթացքին և կորցնել տալիս հարյուրավոր բանվորական օր։ Սակայն տեղերն այս տարի անցյալ տարվանից է՛լ ավելի շատ պիտի աջակցեն հողաչափներին ծրագիրն անշեղ իրագործելու: Այդ աջակցությունը չափազանց կթեթևացնի հողաշինարարների աշխատանքը և թույլ կտա խնայողաբար ծախսելու հողաշինարարության հատկացրած գումարները։

Հիմնական հողաշինարարության բարդ և պատասխանատու գործին ամենից առաջ մասնակցություն պիտի ցույց տան գավառական ագրոաշխատակիցները։ Հողաշինարարության ոչ մի նախագիծ առանց գյուղատնտեսի հավանության չի կարող անթերի համարվել։ Հիմնական հողաշինարարությունը միանգամից փոխում է գյուղի ընդհանուր պատկերը։ Հողակտորների միացումը, դաշտերի թվի որոշումը, հեռու ընկած հողերի օգտագործումը և այլ նման խնդիրներ իրենց լուծումն են ստանում հողաշինարարության ընթացքում։ Ագրոնոմի մասնակցությունը չպիտի հասկանալ որպես սոսկական էքսպերտիզա՝ հողերի որակավորման և գնահատման գործում։

Դաշտերի թիվն ու դասավորությունը նախապայման են ագրոնոմի աշխատանքների համար։ Հողաշինարարից հետո, առաջին հերթին, գյուղատնտեսն է, որ ձևած հողերի վրա գյուղացուն պիտի վարժեցնի տնտեսության նոր ձևերի, կազմակերպելով այն, մտցնելով որոշ հաջորդականություն՝ գյուղի հողերից առավել եկամուտ ստանալու համար։ Առանց այդ աշխատանքի, հիմնական հողաշինարարությունը ցանկալի էֆեկտ չի կարող տալ։ Հիմնովին կոտրատելով պապենական հողագործության ձևերը և գյուղերի հողերը ձևելով ըստ առավել հարմարության,