Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/264

Այս էջը հաստատված է

գյուղացուն պիտի վարժեցնել այդ նոր ձևին։ Այլ կերպ՝ հողաշինարարի հեռանալուց հետո գյուղացին կառչած կմնա հողօգտագործման հին ձևերին։

Ագրոնոմի և հողաշինարարի կողքին և նրանց հետ միասին պիտի աշխատի և գյուղատնտեսական կոոպերացիայի ներկայացուցիչը։ Այս կամ այն գյուղում հողագործական, մեքենագործա կան ընկերություն ներ, կաթնատնտեսական և այլ արտելներ ու կոլեկտիվ տնտեսություններ շատ ավելի հեշտ է կազմակերպել հենց հիմնական հողաշինարարության ընթացքում, երբ հնարավորություն է ստեղծվում ընկերությունների մեջ միացած տնտեսությունների հողերը զատել և միացյալ կտորով տալ։

Իսկ այդ հանգամանքը հետագայում շատ է նպաստելու այդ ձևով կազմակերպված ընկերությունների ծաղկման։ Ընդհանուր հողօգտագործումը, առաջին հերթին՝ չքավոր տնտեսությունների համար, հեշտացնում է և՛ վարկավորման ու նոր գործիքներ ձեռք բերելու, և՛ տնտեսությունը մեքենայացման (տրակտորներ) ենթարկելու, և հետագայում դառնալու օրինակելի տնտեսություն՝ անհատականի հանդեպ։ Վաղարշապատի հիմնական հողաշինարարության ընթացքում տարերային կերպով այդպիսի կոլեկտիվներ կազմվեցին՝ հողը միասնաբար օգտագործելու։ Իհարկե, հողաշինարարի անմիջական պարտքն այդ կոլեկտիվների հողը զատելն է։ Կոոպերատորն է, որ հողաշինարարից առաջ գյուղում պիտի կազմակերպի կոլեկտիվ տնտեսություններ և հողաշինարարության ժամանակ միացյալ հողամաս ստանալով՝ հետևի նրանց ծաղկմանն ու բարգավաճմանը։ Այդ նպատակով հողաշինարարական և գյուղկոոպերացիայի աշխատանքների մեջ այս տարի որոշ ներդաշնակություն է մտցված։ Հողաշինարարության ենթակա գյուղերի ցանկն ու հողերի քանակը Հայգյուղկոոպին ներկայացնելով և հողաշինարարության ժամանակի մասին տեղեկացնելով նրան, կոոպերատորն առաջուց արդեն կսկսի իր աշխատանքներն այս կամ այն գյուղում:

Չքավոր տնտեսություններին հողով բավարարելու խնդիրն առաջնակարգ կարևորություն ունի։ Դժբախտաբար, ներքին հողաբաժանության ժամանակ քիչ չեն լինում դեպքեր, երբ գյուղի ունևոր մասն իրեն է վերցնում մոտակա և ընտիր հողերը, լծկանից զուրկ չքավոր տնտեսություններին հատկացնելով գյուղից հեռու ընկած հողերը։ Հիմնական